Լրահոս 24/7
04.01.2024

Ֆիոլետովո համայնքում մանկապարտեզ կառուցելու համար կառավարությունը հողատարածք նվիրաբերեց

Ֆիոլետովո համայնքում մանկապարտեզ կառուցելու համար կառավարությունը հողատարածք նվիրաբերեց

Ազգային փոքրամասնության ներկայացուցիչներով բնակեցված Ֆիոլետովո համայնքում մանկապարտեզ կառուցելու նպատակով կառավարությունը հողատարածք նվիրաբերեց համայնքին: Համապատասխան որոշումը հավանություն ստացավ կառավարության նիստում:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ նախագծի համար հիմք է հանդիսացել նախորդ տարվա ամռանը Լոռու մարզ կատարած այցը, որի ժամանակ Ֆիոլետովո համայնքում քննարկել են մանկապարտեզի հարցը: Խնդիրներից մեկը կապված է եղել հողամասի հետ, դպրոցի սպասարկման համար առկա հողամասից առանձնացրել են հողակտոր, որը ձևավորվել է որպես առանձին գույք:

«Պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում գտնվող այդ հողը նվիրաբերում ենք համայնքին, որ կարողանան հետագայում մանկապարտեզ կառուցել»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ հատկացվում է 1300 քառ. մետր:Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սա շատ կարևոր որոշում համարեց:

«Ֆիոլետովո համայնքում բնակվում են ազգային փոքրամասնությունը ներկայացնող մեր քույրերն ու եղբայրները»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը խոսեց նաև մտավախությունների մասին: Նա ընդգծեց, որ խոշորացված համայնքները սուբվենցիոն և ուղիղ ծրագրերով մեծ ու տեսանելի տեմպերով զարգանում են: Սակայն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներով բնակեցված համայնքները կառավարությունը չի ընդգրկել խոշորացման ծրագրերում՝ նաև անսալով նրանց ձայնին, որ այլ կոնտեքստ չտրվի դրան:

«Բայց հիմա այլ կոնտեքստ է ստացվում, քանի որ ակնհայտորեն այդ համայնքներում հնարավոր չի լինում իրականացնել մեծ ծավալի աշխատանքներ: Եվ այդ համայնքներն իրենց զարգացման տեմպերով էականորեն արդեն իսկ զիջում են, երկարաժամկետում ավելի են զիջելու: Սա շատ լուրջ խնդիր է, գնալով ավելի ահագնանալու է»,-ասաց Փաշինյանը:

Կառավարությունը նաև որոշում էր կայացրել ազգային փոքրամասնություն ունեցող բնակչությամբ համայնքների սուբվենցիոն գործակիցներում փոփոխություն անել, այդ համայնքներում կառավարության համաֆինանսավորումը որոշակի գործակցով ավել է: Սակայն վարչապետը վստահ չէ, որ դա խնդիրը լուծելու է:

«Մենք խնդիր ունենք, և պետք է մտածել, թե ինչ անել: Գուցե, պետք է այլ փոփոխություն անել, որ այդ համայնքները մտնեն խոշորացված համայնքների մեջ, բայց կառավարման առումով վարչական շրջանի ղեկավարի նշանակման հետ կապված սահմանափակումներ լինեն»,-ասաց Փաշինյանը՝ հորդորելով երկարաժամկետ լուծում մտածել՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ քննարկումներով:

Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքը բնակեցված է ռուս մոլոկաններով։

Լրահոս
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
12:06
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
16:51
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
16:25
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
16:06
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
15:53
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
15:48
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
15:29
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
15:14
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
15:13
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
14:50
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
14:37
Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա
14:27
Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա
Չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը. Նարեկ Կարապետյան
14:07
Չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը. Նարեկ Կարապետյան
ԿՀՎ-ն և «Մոսադը» որոնում են Իրանի նոր գերագույն առաջնորդին
13:58
ԿՀՎ-ն և «Մոսադը» որոնում են Իրանի նոր գերագույն առաջնորդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:43
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ