ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ:
Այստեղ 348 աշակերտ ունեցող Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցում կառուցվել է նոր մարզադահլիճ և հանդիսությունների դահլիճ:
Շրջայցի ընթացքում արձանագրվել են տարբեր թերություններ և խնդիրներ:
Վարչապետը նշել է, որ դրանց վերացման ուղղությամբ պետք է ցուցաբերել հետեւողական ու խիստ մոտեցում:













