Լրահոս 24/7
09.01.2024

Նիկոլ Փաշինյանն այցելել է ԱԳՆ

Նիկոլ Փաշինյանն այցելել է ԱԳՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հունվարի 8-ին այցելել է Արտաքին գործերի նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և նախարարի տեղակալները ներկայացրել են իրենց համակարգման ուղղություններով կատարված աշխատանքները, ընթացիկ և հաջորդ տարվա համար նախանշվող ծրագրերն ու առաջնահերթությունները։

Համապատասխանաբար, հանգամանալից անդրադարձ է կատարվել աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումներով հատկանշական 2023 թվականի ընթացքում ՀՀ արտաքին քաղաքական գերակայությունների կյանքի կոչման ուղղությամբ իրականացված միջոցառումներին, ձեռքբերումներին, ինչպես նաև մարտահրավերների հաղթահարման նպատակով ձեռնարկված քայլերին:

Անդրադարձ է կատարվել 2023թ. ընթացքում, մասնավորապես, տարեսկզբից Լաչինի միջանցքի արգելափակման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության պայմաններում, սեպտեմբերին ռազմական հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակում ՀՀ կողմից իրականացված քայլերին:

Դիտարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայ բնակչության իրավունքների և կարիքների հասցեագրման աշխատանքները և այդ ուղղությամբ միջազգային գործընկերների հետ փոխգործակցության հարցեր:

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ապահովման ուղղությամբ ջանքերին և գործընթացներին:

ՀՀ վարչապետին ներկայացվել են երկկողմ մակարդակում գործընկեր պետությունների հետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ իրականացված քայլերը, առկա արդյունքները:

Ընդգծվել է, որ ՀՀ ԱԳՆ ջանքերը միտված են եղել սերտացնել փոխգործակցությունը լայն աշխարհագրությամբ՝ ինչպես հարևան և այն պետությունների հետ, որոնց պարագայում արդեն իսկ ձևավորվել են բարեկամական կապեր, այնպես էլ այն երկրների հետ, որոնց հետ համագործակցության զարգացումն ունի շոշափելի ներուժ թե´ տնտեսական, թե´ այլ ոլորտներում:

Այս համատեքստում, նշվել են այն այցերն ու շփումները, որոնք նոր լիցք և բովանդակություն են հաղորդել համապատասխան երկրների հետ օրակարգի, երկկողմ և բազմակողմ հարթակներում գործընկերության զարգացմանը:

Ընդգծվել է, որ տարբեր ուղղություններով հարաբերությունները բարձրացվել են կամ միտված են որակապես նոր, այդ թվում՝ ռազմավարական երկխոսության մակարդակի, և այդ առումով տարին հագեցած է եղել իրենց ձևաչափով միջոցառումներով և ակտիվությամբ:

Արձանագրվել է, որ տարվա ընթացքում կայացել է 34 բարձրաստիճան այց Հայաստանի Հանրապետություն, իսկ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից իրականացվել է 68 այց, որից 40-ը՝ ԱԳ նախարարի կողմից:

ՀՀ վարչապետին ներկայացվել են նաև բազմակողմ հարթակներում միջազգային խաղաղության ու անվտանգության, զարգացման համագործակցության, մարդու իրավունքների պաշտպանության, բազմակողմ մշակութային համագործակցության ընդլայնման, ինչպես նաև տարբեր կառույցներում ՀՀ թեկնածությունների առաջմղման աշխատանքներն ու արդյունքները:

Ներկայացվել են նաև առանցքային խնդիրների շուրջ ՀՀ դիրքորոշումների, ի թիվս այլ նախաձեռնությունների, ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հանրահռչակման ուղղությամբ իրականացված աշխատանքները, այդ թվում՝ միջազգային մամուլում շուրջ 2500 հրապարակումների միջոցով:Ներկայացվել են նաև 2024 թ. ծրագրվող միջազգային միջոցառումները և այդ ուղղությամբ նախանշվող ֆինանսական ծախսերը:

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ում, ինչպես նաև արտերկրում ՀՀ նոր դիվանագիտական և հյուպատոսական հիմնարկների բացմանն առնչվող հարցերի:

Լրահոս
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
16:51
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
16:25
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
16:06
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
15:53
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
15:48
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
15:29
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
15:14
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
15:13
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
14:50
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
14:37
Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա
14:27
Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա
Չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը. Նարեկ Կարապետյան
14:07
Չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը. Նարեկ Կարապետյան
ԿՀՎ-ն և «Մոսադը» որոնում են Իրանի նոր գերագույն առաջնորդին
13:58
ԿՀՎ-ն և «Մոսադը» որոնում են Իրանի նոր գերագույն առաջնորդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:43
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերին
13:32
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերին