«Ընտանիքում երեք և ավել երեխա ունեցողները եթե 2018թ. 8271 էին, ապա 2023-ին նրանց թիվը կազմել է 11956». այս մասին այսօր հրավիրված ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը և ներկայացրեց ծրագրերը, որոնք նպաստել են ցուցանիշի աճին։
Նրա խոսքով՝ այս ծրագրերից է եղել երրորդ և հաջորդ երեխային 6 տարի շարունակ 50 հազար դրամ աջակցությունը, երեխայի խնամքի նպաստի տրամադրման կարգում բարեփոխումները, որով աշխատող ծնողը, եթե մինչև երեխայի 2 տարեկան դառնալը ցանկություն է հայտնում աշխատանքի վերադառնալ, այդ պարագայում երեխան շարունակում է նպաստ ստանալ։
Երեխայի խնամքի նպաստ են ստանում ոչ միայն գյուղաբնակ չաշխատող ծնողները, այլև քաղաքաբնակները։