Լրահոս 24/7
10.01.2024

Արմավիրի դպրոցի մարզադահլիճի ցնցուղ-ծորակ խառնիչը, ըստ գնման պայմանագրի, արժեցել է մոտ 72 000 դրամ

Արմավիրի դպրոցի մարզադահլիճի ցնցուղ-ծորակ խառնիչը, ըստ գնման պայմանագրի, արժեցել է մոտ 72 000 դրամ

ՀՀ վարչապետի մարզային վերջին մի քանի՝ Լոռի և Արմավիր կատարած այցերը, որոնց նպատակը կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ընթացքին ծանոթանալն էր, ինչպես հայտնի է, ուղեկցվեցին Քաղաքաշինության կոմիտեի, Արմավիրի և Լոռու մարզպետների պաշտոնանկությամբ։

Այս պաշտոնանկությունների ուղերձը հստակ է՝ պետբյուջեից ֆինանսավորվող ծրագրերում որևէ թերություն անընդունելի է, նման ծրագրերը չեն կարող համարվել ավարտված։ Հանրությանն ու որոշ շահագրգիռ՝ ընդդիմադիր շրջանակների հատկապես ցնցել է Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցածը։

Վարչապետը, հիշեցնենք, ծանոթանալով կատարված աշխատանքին, հայտնել էր իր դժգոհություններն ու ընդգծել թերացումները և, ապամոնտաժելով մարզասրահի սանհանգույցի ցնցուղներից մեկը, այն մեկնել էր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։ «Տիկին Անդրեասյան, սա վերցրեք, տեսեք՝ տեխնիկական բնութագրով ինչ գնանոց է ու ինչ արժի մեր շուկայում, ամենայն լրջությամբ եմ ասում»,- առաջարկել էր վարչապետը:

Վերջինս, ի դեպ, ստուգել էր նաև սանհանգույցում տեղադրված լվացարանների ծորակների որակը։ Երեկ ցնցուղի թեման կրկին թարմացվեց՝ լրագրողներից մեկը հարց հղեց նախարար Անդրեասյանին՝ արդյոք հետևե՞լ է վարչապետի հորդորին և ճշտե՞լ է դրա գինը։ ԿԳՄՍ նախարարն էլ արձագանքել է, թե վարչապետի հանձնարարականն իրեն չէր ուղղված՝ առաջարկելով ուշադիր նայել իր ու կառավարության ղեկավարի երկխոսության համապատասխան տեսանյութը։ Civic.am-ը ֆինանսների նախարարության armeps.am կայքում զետեղված գնման համապատասխան պայմանագրի ծավալաթերթ-նախահաշվից պարզեց, որ «ցնցուղ ծորակ խառնիչ»-ը նախատեսված է եղել գնել 5 հատ, միավորի գինը՝ 71 հազար 920 դրամ, 7 հատ լվացարանի ծորակ խառնիչի գինն էլ նշված է (միավորի գինը) 27 հազար 790 դրամ: Թե ինչ գնի ծորակ ու ցնցուղ է տեղադրված եղել, պետք է ստուգեր շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայություն մատուցած ընկերությունը։

Ըստ պայմանագրի՝ հենց այդ ընկերությունը պետք է իրականացնի կառուցվող օբյեկտի կառուցվածքների կամ նրանց առանձին մասերի, այդ թվում՝ սարքավորումների, համակարգերի, ցանցերի և սարքերի լաբորատոր փորձարկումները և նմուշառումները։

«Արագածի Մ. Մեխակյանի անվան դպրոց» ՊՈԱԿ-ի նոր մարզադահլիճի աշխատանքների համար նախատեսված գումարը, ըստ համաձայնագրի, նվազել է և կազմել 315 միլիոն 761 հազար 499 դրամ (համաձայնագրով գնային որոշակի փոփոխությունների են ենթարկվել նաև մյուս օբյեկտների շինաշխատանքները)։

Նշենք, որ պայմանագիրը ներառում է նաև «Վաղարշապատի Երվանդ Օտյանի անվան N7 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի նոր մարզադահլիճի կառուցման աշխատանքները, որի համար 03.03.2023 համաձայնագրով նախատեսված գումարը 271 մլն 305 հազար 980 դրամ է, «Ջանիդայի Է. Դաշտոյանի ավան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի նոր մարզադահլիճի կառուցման աշխատանքները, որի համար նախատեսված գումարը 309 մլն 471 հազար 644 դրամ է, «Արմավիրի N 6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի նոր մարզադահլիճի կառուցման աշխատանքները, որի գումարը 292 մլն 384 հազար 152 դրամ է, «Արտիմետի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի նոր մարզադահլիճի կառուցման աշխատանքները, որի գումարն էլ 185 մլն 687 հազար 410 դրամ է։ Նշենք, որ Մ. Մեխակյանի անվան դպրոցի մարզադահլիճի շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական վերահսկողություն իրականացրած ընկերությունը, որի հետ Քաղաքաշինության կոմիտեն 2022 թ. ապրիլի 6-ին պայմանագիր է կնքել, Սյունիքի մարզում գրանցված «Արմստրոյ» ՍՊԸ-ն է։

Սույն ՍՊԸ-ն է տեխնիկական հսկողություն իրականացրել նաև Լոռու «Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան N27 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի (վարչապետն օրերս այցելել էր նաև այս դպրոց և դարձյալ մի շարք թերություներ հայտնաբերել) մարզադահլիճի վերակառուցման և մի շարք այլ դպրոցներում կառավարության ծրագրերով իրականացված վերակառուցման աշխատանքների նկատմամբ։

Մասնավորապես Մ. Մեխակյանի անվան դպրոցի մարզադահլիճի կառուցման տեխնիկական հսկողության ծառայության դիմաց սույն կազմակերպությունը, ըստ պայմանագրի, պետք է ստանա 1 միլիոն 218 հազար դրամ, իսկ Վանաձորի Ղ. Ալիշանի անվան դպրոցի համար՝ մոտ 455 հազար դրամ։

Լրահոս
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ
18:06
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով
16:58
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով
Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը
16:24
Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը
Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը
15:53
Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը
Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
15:41
Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին
15:22
Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին
Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց
15:05
Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց
Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն
14:52
Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն
ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա
14:28
ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա
ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան
14:11
ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան
8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան
13:53
8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան
Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով
13:32
Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով
Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ
13:18
Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ
2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան
13:08
2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան
135 տարի Դաշնակցությանը մերժում են, բայց 135 տարի կա, և այս ֆենոմենն առաջին հերթին դուր չի գալիս թուրք- ադրեբեջանական տանդեմին. Ռուստամյան
12:46
135 տարի Դաշնակցությանը մերժում են, բայց 135 տարի կա, և այս ֆենոմենն առաջին հերթին դուր չի գալիս թուրք- ադրեբեջանական տանդեմին. Ռուստամյան