«Մեր ամրությունները պետք է լինեն բացառիկ ամուր՝ բոլոր առումներով։ Ինքներս պետք է չթալանենք մեզ։ Մեզ պետք է կրթված զինվոր ու կրթված հրամանատար»․ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ ՊԱՀ մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
․Քոչարյանը խոսել է նաև բանակում ոչ կանոնադրային հարաբերություններից և վերջին երկու սպանությունից «Ցավալի է, որ զինվորը սպանել է սպային։ Դա նշանակում է, որ բանակի կարևոր սկզբունք է խախտվել՝ եղբայրության և հրամանատարության։ Այն բարքերը, որոնք, թվում էր, հաղթահարել ենք, այսինքն՝ քնելու–չքնելու խնդիրը և այլն, մտել են այստեղ»,- ընդգծել է Անդրանիկ Քոչարյանը։













