«Իսրայելի համագործակցությունը տարածաշրջանի հետ և պաղեստինյան պետության ձևավորման ճանապարհի ստեղծումը Իրանին մեկուսացնելու լավագույն միջոցն է»․ այդ մասին հինգշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
Բլինքենը ելույթ է ունեցել Կահիրեից մեկնող ինքնաթիռ նստելուց առաջ, որտեղ հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսիի հետ: