Լրահոս 24/7

ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղությանը․ Ջեյմս Օ՛Բրայեն

Ամերիկայի Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղությանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը։

«Մենք աջակցում ենք խաղաղության համաձայնագրին, Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղությանը։

Մեզ շատ է ոգեշնչում այն, որ նրանք շարունակում են երկկողմ հագեցած օրակարգ ունենալ և հասցեագրել այն խնդիրները, որոնք կան նրանց միջև։ Դեռ աշխատանք կա անելու, և մենք պատրաստ ենք աջակցել՝ ինչով կարող ենք։ Մենք երկու երկրների հետ էլ լիարժեք հարաբերություններ ունենք, որոնք ներառում են տնտեսական կապերը, կապերն անվտանգության և քաղաքական ոլորտներում։

Մենք ցանկանում ենք, որ երկու երկրներն էլ շահեն խաղաղության համաձայնությունից, և մենք կաշխատենք այդ ուղղությամբ այն ճանապարհով, որն ամենաընդունելին կլինի։ Ես կարծում եմ, որ սա երկու կառավարությունների համար հերթական մեծ հնարավորությունն է ավելին անելու իրենց ժողովուրդների համար»,- հայտարարել է Օ’Բրայենը։

Նա հավելել է, որ Հայաստանում բարեփոխումների օրակարգը շատ տպավորիչ է։

Խոսելով Ադրբեջանի մասին՝ Օ’Բրայենը նախ հիշատակել է այդ երկրում առաջիկայում պլանավորված նախագահական արտահերթ ընտրությունների մասին, ապա ասել, որ կարող է խոսել այն դերի մասին, որ Ադրբեջանը ցանկանում է ունենալ տարածաշրջանի տնտեսական զարգացման հարցում։ ԱՄՆ պետքարտուղարի օգնականն ընդգծել է, որ խաղաղության համաձայնությունը կնպաստի այդ պլանների իրականացմանը։

«Հիմա մենք կցանկանայինք հնարավորություն ունենալ քննարկելու օրակարգի բոլոր հարցերը երկու երկրների հետ՝ սկսած մեր մտահոգություններից որոշ անձանց ձերբակալված լինելու առնչությամբ, վերջացրած երկկողմ հարցերից։ Մենք առաջ գնալու դեպքում լիարժեք օրակարգ կունենանք։

Բայց այս ամենը տեղի է ունենում երկու երկրների միջև ամուր և արժանապատիվ խաղաղության հաստատմանն աջակցելու լույսի ներքո»,- ասել է Ջեյմս Օ՛Բրայենը։

Թիվ 1

Recent Posts

«Կոլցո»-ից՝ քառասունչորսօրյա պատերազմ. ԽՍՀՄ-2-ի գինը ո՞րն է

Եթե ղարաբաղյան Շարժման ռահվիրաներն այսօր Հայաստանի փրկությունը տեսնում են դարձյալ «Հավերժ Ռուսաստանի հետ» ծիրի մեջ,…

10 hours ago

Միացյալ Նահանգները զորքը դուրս է բերում Սիրիայի արևելքից

Ամերիկյան զորքերը լքում են Սիրիայի արևելքում գտնվող Դեյր Զոր շրջանի Կոնիկո գազի հանքավայրում գտնվող իրենց…

12 hours ago

ԱՄՆ-ն պահանջել է Չինաստանի հետ առևտրի կրճատում՝ մաքսատուրքերի վերացման դիմաց. WSJ

ԱՄՆ-ն պլանավորում է օգտագործել մաքսատուրքային բանակցությունները Չինաստանին մեկուսացնելու համար, գրում է The Wall Street Journal-ը…

12 hours ago

Գոռ Սահակյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացքի մեջ է Եվրոպայի առաջնությունը: Ապրիլի 16-ին 73 կգ քաշային ծանրորդների հետ…

12 hours ago

Տաթև-Լծեն-Աղվանի ավտոճանապարհին ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում…

13 hours ago

Ֆրանսիայի և Ալժիրի միջև դիվանագիտական պատերազմը շարունակվում է

Ֆրանսիան հայտարարել է երկրից ալժիրցի 12 դիվանագետի և հյուպատոսական աշխատողի արտաքսելու, ինչպես նաև Ալժիրում իր…

13 hours ago