Լրահոս 24/7
12.01.2024

2023-ին ՀՀ-ում իրականացվել է անշարժ գույքի 220 հազար գործարք

2023-ին ՀՀ-ում իրականացվել է անշարժ գույքի 220 հազար գործարք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կադաստրի կոմիտե՝ վերջինիս 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բարեփոխումների և միջոցառումների մասին:

Զեկուցվել է, որ 2023թ. իրականացվել և շարունակվում են ՀՀ օրթոֆոտոհատակագծերով ծածկված համայնքների կադաստրային քարտեզների ճշգրտման, կադաստրային քարտեզներում համայնքների վարչական սահմանների, կադաստրային թաղամասերի տեղադիրքի ուղղման աշխատանքները։ Գործում է առանձին հողամասերի սահմանների ուղղման պարզեցված ընթացակարգ։

Կադաստրային քարտեզների ճշգրտման աշխատանքների արդյունքում էական աջակցություն է ցուցաբերվել քաղաքաշինական և ներդրումային ծրագրերի իրականացմանը, էապես նվազել է վարչարարությունը, բավարարվել քաղաքացիների կողմից ներկայացված դիմում-բողոքները։ Ճշգրտված կադաստրային քարտեզները հանդիսանում են իրավունքների պետական գրանցման հիմք։ Իրականացվել է 344 բնակավայրերի կադաստրային քարտեզների ուղղում, որից 186-ը՝ 2023 թվականի ընթացքում։ Կատարվել է 21 համայնքների և Երևան քաղաքի շուրջ 2400 կմ երկարությամբ վարչական սահմանների ուղղում։ Չնույնականացված մոտ 100,000 գույքային միավորներից 19000-ն ուսումնասիրվել է, որից 9500-ը նույնականացվել և ըստ անհրաժեշտության արտացոլվել է քարտեզում։

Պիլոտային ոլորտային կադաստրի ստեղծման և ներդրման աշխատանքների շրջանակում իրականացվել է Շիրակի մարզում գտնվող ավտոմոբիլային ճանապարհների թվայնացում և ինտեգրում ազգային գեոպորտալին։ Կատարվել է կադաստրային քարտեզների ճշգրտում և համադրում օրթոֆոտոհատակագծերի հետ, միջպետական, հանրապետական և մարզային ճանապարհների հստակեցում և մակնշում, ճանապարհների արտապատկերում ազգային գեոպորտալում։

Նախորդ տարվա ընթացքում թվայնացվել են 93 օբյեկտներ` ընդհանուր 701,669 կմ, 1 միջպետական, 12 հանրապետական և 80 տեղական ճանապարհներ։ Քաղաքացիների սպասարկման ոլորտում ընդլայնվել է առցանց մատուցվող ծառայությունների շրջանակը: Աճել է առցանց դիմումների քանակը (դիմումների 35,8 տոկոսը ներկայացվել է առցանց): Ընդլայնվել է առցանց տրամադրվող տեղեկությունների ցանկը, մշակվել են նոր տեղեկատվական փաթեթներ։ Ներդրվել է առցանց ծառայությունների բջջային հավելվածը։

Նախորդ տարիների համեմատ Էապես ավելացել է maparmenia և e-cadastre.am հարթակների այցելությունների քանակը. Maparmenia՝ 2022թ․ 1,883, իսկ 2023-ին՝ 28,936: E-cadastre.am կայք 2022-ին այցելությունները կազմել են 855 հազար 708, իսկ 2023-ին՝ 1 մլն 159 հազար 406:

Ավելացել են նաև տեղեկատվության տրամադրման առցանց հարցումները (ինքնաշխատ պատասխան)․ եթե 2020-ին ստացվել է 3 հազար 203 առցանց հարցում, ապա 2023-ին՝ 43 հազար 199։ Իրականացվում է նաև ինքնակամ կառույցների հաշվառման գործընթաց, դրանք գույքային հարկման բազայում ներառելու նպատակով: Սա կնպաստի նաև համայնքների բյուջեների ավելացմանը:

Պատասխանատուները տեղեկացրել են, որ նախորդ տարվա ընթացքում հանրապետությունում իրականացվել է անշարժ գույքի 220 հազար գործարք, ինչը 2022-ի համեմատ ավելի է 7,2 տոկոսով: Գործարքների թիվը նվազել է Երևանում՝ 6 տոկոսով: Սուրեն Թովմասյանի խոսքով՝ նախորդ տարվա ընթացքում Երևանում իրականացվել է անշարժ գույքի 60 հազար գործարք, 2022-ին՝ 64 հազար: Նշվել է, որ գործարքների քանակով ակտիվացել են Վայոց ձորի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերը: 2023-ին Կադաստրի կոմիտեն սպասարկել է գործարքների 800 հազար դիմում՝ 2022-ի 700 հազարի փոխարեն:

Կոմիտեի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց նախորդ տարի հավաքագրվել է 7,5 միլիարդ դրամ, ինչն ըստ պատասխանատուների, աննախադեպ է:

2023-ին Հայաստանում շահագործման է հանձնվել նորակառույց 10 հազար 121 բնակելի տարածք։ Այս առումով, վարչապետը նշել է. «Ընդ որում, վիճակագրությունը շատ հետաքրքիր է։ 2018 թվականին շահագործման հանձնված բնակելի տարածքների թիվը 2 հազար 285 է, 2019-ին՝ 3 հազար 246, 2020-ին՝ 4 հազար 235, 2021-ին՝ 6 հազար 364, 2022-ին՝ 6 հազար 463, 2023-ին՝ 10 հազար 121: Այսինքն`2018 թվականից 32 հազար 714 նորակառույց բնակելի տարածք է շահագործման հանձնվել։ Սա շատ հուսադրող թիվ է»:

Նախատեսվում է ընթացիկ տարում բարեփոխումներ իրականացնել ծառայությունների մատուցման, գրանցման ոլորտներում, մշակել տարածական տվյալների փոխանակման և ինտեգրման ռազմավարական փաստաթուղթ, իրականացնել տվյալահեն քաղաքականություն` քաղաքացիներին ճշգրիտ տեղեկատվության տրամադրման նպատակով:

Լրահոս
Ի՞նչ իրավունքով է նա ՀՀ պետական դրոշի և զինանշանի ներքո խորհրդակցություն անցկացնում
22:37
Ի՞նչ իրավունքով է նա ՀՀ պետական դրոշի և զինանշանի ներքո խորհրդակցություն անցկացնում
Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց
16:47
Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն իր երազներն է պատմում, լուրջ մի՛ ընդունեք․ Սամվել Կարապետյան
16:18
Փաշինյանն իր երազներն է պատմում, լուրջ մի՛ ընդունեք․ Սամվել Կարապետյան
Բացահայտ անհիմն և ստահոդ է Կովկասի մուսուլմանների վարչության մեղադրանքը Հայոց Եկեղեցու հասցեին. Մայր Աթոռ
16:02
Բացահայտ անհիմն և ստահոդ է Կովկասի մուսուլմանների վարչության մեղադրանքը Հայոց Եկեղեցու հասցեին. Մայր Աթոռ
Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի նոր դարաշրջանն՝ առանց ԱՄՆ-ի. Խամենեի
15:41
Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի նոր դարաշրջանն՝ առանց ԱՄՆ-ի. Խամենեի
Ռուսաստանը արգելափակել է Հայաստանից ավելի քան 1 միլիոն շիշ Ջերմուկ հանքային ջրի վաճառքը
15:22
Ռուսաստանը արգելափակել է Հայաստանից ավելի քան 1 միլիոն շիշ Ջերմուկ հանքային ջրի վաճառքը
Գերիների հարցի քննարկումը տեղի է ունենում երկկողմ ձևաչափով. վարչապետ
14:48
Գերիների հարցի քննարկումը տեղի է ունենում երկկողմ ձևաչափով. վարչապետ
Փաշինյանը հաստատեց, որ Վլադիմիր Զելենսկին այցելելու է Հայաստան
14:36
Փաշինյանը հաստատեց, որ Վլադիմիր Զելենսկին այցելելու է Հայաստան
Հեղուկ գազի գները էական կիջնեն. նախարար
14:21
Հեղուկ գազի գները էական կիջնեն. նախարար
Սլավոնա-թուրքական իմպերիա կառուցելու՝ պուտինյան ծրագիրը ձախողվել է. Աթանեսյան
14:04
Սլավոնա-թուրքական իմպերիա կառուցելու՝ պուտինյան ծրագիրը ձախողվել է. Աթանեսյան
Կալուգացի օլիգարխը չի հասկանում՝ ինչ է ասում. վարչապետ
13:50
Կալուգացի օլիգարխը չի հասկանում՝ ինչ է ասում. վարչապետ
Ադրբեջանի տարածքով 26 հազար տոննա ապրանք է եկել Հայաստան. վարչապետ
13:36
Ադրբեջանի տարածքով 26 հազար տոննա ապրանք է եկել Հայաստան. վարչապետ
Ադրբեջանի փոխվարչապետի հետ հանդիպումը կարևոր իրադարձություն է. վարչապետ
13:08
Ադրբեջանի փոխվարչապետի հետ հանդիպումը կարևոր իրադարձություն է. վարչապետ
2850 զինծառայող բնակարան կստանա, հիփոթեքային վարկերը հիմնականում կֆինանսավորի Կառավարությունը
12:58
2850 զինծառայող բնակարան կստանա, հիփոթեքային վարկերը հիմնականում կֆինանսավորի Կառավարությունը
Պետպատվերով գնում ես, ասում են 1 ամսից արի, 1 ամսից գնում ես՝ ասում են, տեղ չկա. Ծառուկյան
12:37
Պետպատվերով գնում ես, ասում են 1 ամսից արի, 1 ամսից գնում ես՝ ասում են, տեղ չկա. Ծառուկյան