Դանիայի թագուհի Մարգրետ II-ը պաշտոնապես հրաժարվել է գահից և թագը հանձնել իր որդուն՝ թագաժառանգ Ֆրիդրիխ X-ին։
Սա 900 տարվա մեջ առաջին դեպքն է, երբ Դանիայի միապետը հրաժարվում է գահից։ Մարգարեթա II-ը Դանիան ղեկավարել է 52 տարի։ Եղիսաբեթ II-ի մահից հետո Դանիայի 83-ամյա թագուհին Եվրոպայի ամենաերկարակյաց միապետն է։

















