Լրահոս 24/7
15.01.2024

ՀՀ-ն նախատեսում է ներդնել տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման եռաստիճան համակարգ

ՀՀ-ն նախատեսում է ներդնել տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման եռաստիճան համակարգ

Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Ըստ երկրների զեկույցների փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը տեղեկացրեց՝ ՀՀ-ն նախատեսում է ներդնել տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման եռաստիճան համակարգ, ինչպես նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) «Հարկվող բազայի քայքայումը և շահույթի տեղաշարժը» ծրագրով նախատեսված նվազագույն ստանդարտներ:

Նշված համակարգի և նվազագույն ստանդարտների ներդրման փուլերից մեկն է երկրների միջև հաշվետվության ավտոմատ փոխանակման համար անհրաժեշտ գործընթացների ապահովումը, մասնավորապես՝ հաշվետվության ավտոմատ փոխանակման համար իրավական հիմք հանդիսացող «Ըստ երկրների զեկույցների փոխանակման մասին» իրավասու մարմինների միջև բազմակողմ համաձայնագրին միանալը:Ներկայումս համաձայնագրի կողմ են հանդիսանում 96 պետություն:

«Ըստ երկրների զեկույցների փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագրի նպատակն է՝ բարձրացնել միջազգային հարկային թափանցիկությունը և բարելավել կողմ հանդիսացող պետությունների համապատասխան հարկային մարմինների մատչելիությունը եկամտի գլոբալ բաշխման, վճարված հարկերի և հարկային իրավազորությունների շարքում տնտեսական գործունեության տեղակայման որոշակի ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվությանը:

Համաձայնագրին միանալն այն իրավական հիմքն է, որ Հայաստանին հնարավորություն է ընձեռում հարկային նպատակներով այլ պետությունների հետ ճշգրիտ և գաղտնի տեղեկությունների փոխանակումը, ինչն իր հերթին կնպաստի Հայաստանում տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման լիարժեք ներդրման արդյունքում ռիսկերի գնահատման արդյունավետության բարձրացմանը: Համաձայնագրին միանալը համահունչ է ՀՀ Կառավարության ծրագրով նախանշված ռազմավարական միջոցառումների իրականացմանը:

«Վավերացման դեպքում հարկային մարմինը ՏՀԶԿ-ի գլոբալ ֆորումի քարտուղարությանը պետք է համապատասխան տեղեկատվություն տա, որ միացել է, և հայտնի փոխանակման պայմանների, տեղեկատվության անվտանգության և այլ պայմանների մասին:

Այս համաձայնագիրը նպաստում է միջազգային հարկային թափանցիկությանը, տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման լիարժեք ներդրմանը և միջազգային համագործակցության ոլորտում հուսալի գործընկեր երկրի ձևավորման համար կարևոր նշանակություն կարող է ունենալ»,- ասաց Մուրադյանը՝ խնդրելով կողմ քվեարկել նախագծին:

Լրահոս
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
16:51
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
16:25
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
16:06
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
15:53
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
15:48
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
15:29
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
15:14
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
15:13
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
14:50
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
14:37
Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա
14:27
Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա
Չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը. Նարեկ Կարապետյան
14:07
Չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը. Նարեկ Կարապետյան
ԿՀՎ-ն և «Մոսադը» որոնում են Իրանի նոր գերագույն առաջնորդին
13:58
ԿՀՎ-ն և «Մոսադը» որոնում են Իրանի նոր գերագույն առաջնորդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:43
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերին
13:32
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերին