Լրահոս 24/7
15.01.2024

Բադասյանը՝ թմրաշրջանառության դեպքերի մասին

Բադասյանը՝ թմրաշրջանառության դեպքերի մասին

Վերջին շրջանում մաքսանենգ ճանապարհով առանց ակցիզի ոգելից խմիչքների ու ծխախոտի ներկրման դեպքեր են արձանագրվել: Արձանագրվել են նաև թմրանյութերի ներկրման հետ կապված դեպքեր:

Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում նմանատիպ դեպքերը կանխելու ուղղությամբ, Ազգային ժողովի նիստին ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

ՊԵԿ նախագահը հաստատեց՝ եղել են թե՛ առանց ակցիզի ծխախոտի առգրավման դեպքեր, թե՛ հարուցված քրեական վարույթներ, անցած տարվա ընթացքում նաև լուսաբանվել են՝ ինչքան է պետության պատճառված վնասը, և թե ինչքանն է վերականգնվել:

Ինչ վերաբերում է թմրաշրջանառության վերջին դեպքերին, ապա, ըստ Բադասյանի, վերջին բոլոր խոշոր բացահայտումները տեղի են ունեցել հարավային սահմանին:

«Անցումը կատարվել է ոչ թե մաքսակետով, որքանով մենք ենք տեղյակ, այլ գետի վրայով՝ նետման միջոցով: Մեթամֆետամինի դեպքեր են եղել վերջին խոշոր դեպքերը:Մենք միշտ մոնիթորինգ ենք անում՝ տեսնելու համար՝ դրանք մաքսակետո՞վ են անցել, թե՝ չէ:

Բայց ասվածն ամենևին չի նշանակում, որ մենք մաքսակետում ռիսկ չունենք, կամ ամեն օր Հայաստան ուղարկվող փոստային առաքանիների ռիսկ չունենք, և մշտապես հայտնաբերվում է:

Պարզ է, որ որոշ ծավալ էլ չի հայտնաբերվում, և նույնիսկ եվրոպական զարգացած երկրների փորձը երբ նայում ենք, տեսնում ենք, որ մաքսային հսկողության գոտիներում դեռ ունիվերսալ լուծում գտնված չէ:

Դա թե՛ շնագիտական մարմնի կարողությունների զարգացումն է, որով մենք զբաղվել ենք, թե՛ նոր սկանավորման միջոցներն են, որոնք կրկին ուսումնասիրել ենք և պատրաստվում ենք գնումներն անել»,- ասաց Բադասյանը:

ՊԵԿ նախագահը նաև նշեց՝ սահմանին ունենք ռիսկի նվազեցման միջոցառումներ, այսինքն՝ Հայաստան մտնող ոչ բոլոր ապրանքներն ու բեռնատարներն են, որոնց մասով ռիսկի նվազեցման ցուցում է գալիս:

Լրահոս
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
16:51
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
16:25
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
16:06
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
15:53
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
15:48
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
15:29
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
15:14
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
15:13
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
14:50
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
14:37
Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա
14:27
Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա
Չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը. Նարեկ Կարապետյան
14:07
Չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը. Նարեկ Կարապետյան
ԿՀՎ-ն և «Մոսադը» որոնում են Իրանի նոր գերագույն առաջնորդին
13:58
ԿՀՎ-ն և «Մոսադը» որոնում են Իրանի նոր գերագույն առաջնորդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:43
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերին
13:32
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերին