Լրահոս 24/7
15.01.2024

Գյումրիում ստորագրվել է համագործակցության հուշագիր

Գյումրիում ստորագրվել է համագործակցության հուշագիր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Շիրակի մարզպետարանի և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի (ԳՏՏԿ) միջև հունվարի 12-ին Գյումրիում կնքվել է համագործակցության հուշագիր։

Հուշագրի նպատակն է Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրում իրականացնել «Խելացի Համայնք, Խելացի Գյուղ, Խելացի Բնակիչ» ծրագիրը, որը բաղկացած է մի քանի բաղադրիչներից, այդ թվում՝ կանաչ տեխնոլոգիաների հաբի և ավանդական ոլորտներում կիրառելի տեխնոլոգիական հստակ պրոդուկտների ստեղծում, կանաչ և էկոլոգիապես մաքուր էկոհամակարգի ձևավորում՝ արևային վահանակների տեղադրում, ԳՏՏԿ ինժեներների կողմից ստեղծած հոսանքի և այլ ծառայությունների խելացի կառավարման համակարգի տեղադրում, տեխնոլոգիական և էկո զբոսաշրջությանը խթանող «Chill with Tech» կացարանների թվի մեծացում։

Հուշագիրը ստորագրել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը։

Հուշագրի շրջանակներում կողմերը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությամբ և աջակցությամբ կնպաստեն ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրում ծրագրի իրականացմանը, որը հետագայում նախատեսվում է կիրառել Հայաստանի այլ գյուղերում։

Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը ծրագիրը կիրականացնի Ճապոնիայի դեսպանատան դրամաշնորհի աջակցությամբ։

Ախուրյան համայնքը ունի ավելի քան 45.000 բնակիչ, 35 հանրակրթական դպրոց։ Հաբի հիմնումը նոր հնարավորություններ կստեղծի որակյալ մասնագիտացման և հետագայում նաև զբաղվածության համար:

Ծրագրով առաջարկվող հաբը բաղկացած կլինի կրթական և արտադրական բաղադրիչներից, հագեցած կլինի համակարգիչներով և ինժեներական սարքավորումներով:

Լրահոս
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
16:51
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
16:25
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
16:06
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
15:53
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
15:48
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
15:29
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
15:14
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
15:13
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
14:50
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
14:37
Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա
14:27
Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա
Չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը. Նարեկ Կարապետյան
14:07
Չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը. Նարեկ Կարապետյան
ԿՀՎ-ն և «Մոսադը» որոնում են Իրանի նոր գերագույն առաջնորդին
13:58
ԿՀՎ-ն և «Մոսադը» որոնում են Իրանի նոր գերագույն առաջնորդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:43
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերին
13:32
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերին