Լրահոս 24/7

ՀՀ-ի իրավազորության ներքո պատրաստ ենք ճանապարհներ տրամադրել. Պապոյան

Դուք երբևէ Հայաստանի վարչապետի կողմից լսե՞լ եք հայտարարություն «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված, որն այդ միջանքային տրամաբանության մեջ է:

Մենք ինչ հայտարարել ենք 3,5 տարի առաջ, հիմա էլ հայտարարում ենք, որ Հայաստանի իրավազորության ներքո պատրաստ ենք ճանապարհներ տրամադրել: Մեր իրավազորության ներքո պետք է լինեն այդ տրանսպորտային ուղիները:

Խաղաղության խաչմերուկը հենց դրա մասին է, որ բեռները Եվրոպայից անարգել կարող են գնալ Ասիա Հայաստանի տարածքով և հակառակը:

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով Թուրքիայի տրանսպորտի նախարարի հայտարարությանը, թե «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը 2028 թվականին արդեն պետք է ավարտված լինի, և որ իրենք դրական ազդակներ են ստացել ՀՀ վարչապետից:

Պապոյանի խոսքով՝ նույնն ասվում է նաև Ադրբեջանին:

«Չի կարող այլ կերպ լինել: Սա մեր դիրքորոշումն է, և մեր դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չկա: Նոր բան այսպես ենք ձևակերպել՝ այն պայմաններով, որը Իրանը տալիս է Ադրբեջանին, մենք այդ պայմաններով կարող ենք ճանապարհ տրամադրել Ադրբեջանին, իսկ Իրանը ճանապարհ է տալիս Ադրբեջանին այն պայմաններով ինչ նշեցի, որը Իրանի իրավազորության տարածքն է»,- հավելեց պատգամավորը:

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի հայտարարությանը, թե իրենց բեռնատարները և մարդատար ավտոմեքենաները պետք է անխոչընդոտ անցնեն Հայաստանով, Պապոյանը նկատեց՝ նման պայման չի կարող լինել, քանի որ նույնիսկ մենք մեր երկրում մեր ուզած պայմաններով չենք կարող տեղաշարժվել:

«Մենք կարո՞ղ ենք ավտոճանապարհով գնալ 150 կմ/ժ արագությամբ: Կան կանոններ, որոնց բոլորը պետք է հետևեն: Եթե կան կանոններ, որոնք վերաբերում են օտարերկրացիներին, իրենք ևս այդ կանոնները պետք է պահեն: Այդպես չի կարող լինել»,- ավելացրեց Պապոյանը:

Ինչ վերաբերում է Ալիևի կողմից վերջին շրջանում հնչող ուղիղ երկխոսության մասին հայտարարություններին՝ Պապոյանը նկատեց՝ մենք և՛ ուղիղ ենք խոսում Ադրբեջանի հետ, և՛ միջնորդների միջոցով:

Օրինակ՝ հունվարի վերջին տեղի է ունենալու սահմանազատման հանձնաժողովների նիստը, ինչը ուղիղ երկխոսություն է:

«Գերիների փոխանակությունը ևս տեղի ունեցավ ուղիղ երկխոսության միջոցով: Կարծում եմ՝ մեզ համար ընդունելի է ցանկացած տարբերակ, որտեղ մեր դիրքորոշումները հարգվում և ընդունվում են, ինչպես մենք ենք հարգում հակառակ կողմի դիրքորոշումները, նրանք, որոնք համապատասխանում են միջազգային իրավունքին»,- պարզաբանեց Գևորգ Պապոյանը:

Թիվ 1

Recent Posts

Հայաստանն ագրեսիայի մտադրություններ չունի․ Միրզոյան

Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…

3 hours ago

Meta-ն սկսում է փորձարկել իր առաջին ներքին AI ուսուցման չիպը

«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…

3 hours ago

Երուսաղեմի հայոց պատրիարքարանը կոչով դիմել է միջազգային հանրությանը

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…

3 hours ago

Միակ տրամաբանական ելքն այն է, որ Կանադան դառնա մեր թանկագին նահանգը. Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…

4 hours ago

Վարչապետը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…

4 hours ago

Սրբուհի Գալյանն ու Վրաստանի դեսպանը փոխգործակցության հարցեր են քննարկել

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…

4 hours ago