Հյուսիսատլանտյան դաշինքը կմնա տարածաշրջանային կառույց և չի պատրաստվում ընդլայնվել դեպի Ասիա, բայց պետք է արձագանքի այդ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին»․ այս մասին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Դուք ճիշտ եք, որ ՆԱՏՕ-ն տրանսատլանտյան դաշինք է, մենք կմնանք տարածաշրջանային դաշինք։ Բայց անդրատլանտյան տարածքը վտանգող սպառնալիքները տարածաշրջանային չեն․ անվտանգությունը գլոբալ է։ Այն, ինչ տեղի է ունենում Ասիայում, կարևոր է Եվրոպայում, և՝ հակառակը», – ասել է նա: «Մենք պետք է հասկանանք, որ դա ոչ թե դեպի Ասիա ՆԱՏՕ-ի շարժման մասին է, այլ այն մասին, որ Չինաստանը մոտենում է մեր դռներին», – հավելել է Ստոլտենբերգը։













