Լրահոս 24/7
18.01.2024

Ուզում ենք խթանել միջազգային ներդրումային ընկերությունների գործունեությունը ՀՀ-ում. Փաշինյան

Ուզում ենք խթանել միջազգային ներդրումային ընկերությունների գործունեությունը ՀՀ-ում. Փաշինյան

Կստեղծվեն նոր ֆոնդեր, որոնք այլընտրանքային ֆինանսավորում ներգրավելու հնարավորություն կընձեռեն տնտեսվարողներին: Այն նաև ներդրումային ֆոնդերին ներդրումային կարողությունների ընդլայնման հնարավորություն կտա։ Այդ մասին «Ներդրումային ֆոնդերում ներդրումներ կատարելու մասին» նախագիծը Կառավարության հունվարի 18-ի նիստին ներկայացրեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը:

«Ներդրումային ֆոնդերը պետք է կառավարվեն և ներդրող ունենան այնպիսի ընկերությունների տեսքով, որոնք կառավարվում են 1 միլիարդ դոլար կամ ավելի չափով ակտիվներ:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Կառավարության մասնակցությունը ներդրումներ իրականացնող ֆոնդերում ներդրողի կողմից առնվազն 250 միլիոն դրամի չափով փայերի ձեռքբերման պարագայում: Կառավարության մասնակցությունը կկազմի ֆոնդի զուտ ակտիվների 30 տոկոսի չափը, սակայն ոչ ավելի, քան 3 միլիարդ դրամը:

Ընդ որում՝ Կառավարությունն ապահովում է իր մասնակցությունը ֆոնդի բոլոր սահմանափակ մասնակիցների կողմից ստանձնած հանձնառությունների կատարումից հետո:

Նախագծի ընդունման պարագայում ակնկալվում է, որ կստեղծեն նոր ֆոնդեր և այլընտրանքային ֆինանսավորում ներգրավելու հնարավորություն կընձեռվի տնտեսվարողներին»,- ասաց Անի Իսպիրյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ ուղերձը միջազգային ներդրումային հիմնադրամներին է ուղղված. «Այսպիսով, մենք ուզում ենք հրավիրել և խթանել միջազգային ներդրումային ընկերությունների գործունեությունը ՀՀ-ում»:

Անդրադառնալով նախագծին՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ևս պարզաբանեց, ըստ այդմ՝ միջազգային 1 միլիարդ դոլար կառավարման փորձ ունեցող կառավարիչը կգա Հայաստան, կստեղծի ներդրումային ֆոնդ, այդ ֆոնդը կհավաքի 10 միլիարդ դրամ ակտիվ, ևս 3 միլիարդ դրամ կներդնի Կառավարությունը, որը որոշակի մեկնարկային աջակցություն է:

«Նպատակն այն է, որ այսպիսի միջազգային հեղինակությամբ և փորձով կազմակերպությունները շատ լինեն Հայաստանում, որովհետև իրենց ներկայությունը ոչ միայն ֆինանսական ներկայություն է, այլև առաջին հերթին կառավարման մշակույթի ներկայություն է»,- ասաց նա և հիշեցրեց, որ էկոնոմիկայի նախարարության այս նախաձեռնությունը վաղուց շրջանառության մեջ էր, «ֆոնդերի ֆոնդ» կամ այլ անուններով էր անվանվում:

«Կարևորն այս ուղերձը հրապարակելն է: Կարևոր չէ՝ «ֆոնդերի ֆոնդ» Կառավարությունը կունենա՞, թե՞ չէ, քանի՞ այդպիսի ֆոնդ կգա Հայաստան և կստեղծի մասնավոր ներդրումային ֆոնդ, Կառավարությունը մեկնարկային աջակցություն կցուցաբերի, որպեսզի նա ունենա ընդլայնման ավելի լայն ու ճկուն հնարավորություն»,- ասաց Տիգրան խաչատրյանը:

Լրահոս
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
16:51
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
16:25
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
16:06
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
15:53
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
15:48
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
15:29
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
15:14
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
15:13
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
14:50
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
14:37
Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա
14:27
Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա
Չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը. Նարեկ Կարապետյան
14:07
Չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը. Նարեկ Կարապետյան
ԿՀՎ-ն և «Մոսադը» որոնում են Իրանի նոր գերագույն առաջնորդին
13:58
ԿՀՎ-ն և «Մոսադը» որոնում են Իրանի նոր գերագույն առաջնորդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:43
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերին
13:32
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերին