Լրահոս 24/7
19.01.2024

ՀՀ-ն և ԵՄ-ն հանձնառու են իրենց գործընկերության ամրապնդմանը

ՀՀ-ն և ԵՄ-ն հանձնառու են իրենց գործընկերության ամրապնդմանը

Հայաստանի Հանրապետությունն ու Եվրոպական միությունը հանձնառու են իրենց գործընկերության ամրապնդմանը՝ առաջ մղելով մարդու իրավունքների շուրջ ձևավորված օրակարգը, ապահովելով տեսանելի օգուտներ իրենց քաղաքացիների համար, ինչպես նաև կառուցելով ավելի ներառական հասարակություններ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում ԵՄ դեսպանությունը՝ ներկայացնելով հունվարի 18-ին տեղի ունեցած Մարդու իրավունքների շուրջ Հայաստանի Հանրապետություն – Եվրոպական միություն երկխոսության 13-րդ նիստի արդյունքները:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս տարվա երկխոսությունն ընդգրկում էր թեմաների լայն շրջանակ, ներառյալ՝ գենդերային հավասարության, խտրականության բացառման, հավաքների ազատության, արտահայտման և տեղեկատվության ազատության, ընտրական և սահմանադրական բարեփոխումների, փախստականների իրավունքների, ինչպես նաև աշխատանքային իրավունքների ամրապնդման վերաբերյալ հարցեր:

Եվրոպական միությունը շնորհավորել է Հայաստանին 2022 թվականի նոյեմբերին կայացած ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության վերջին նիստից հետո մարդու իրավունքներին առնչվող հարցերի ուղղությամբ արձանագրած առաջընթացի կապակցությամբ, չնայած գոյություն ունեցող բարդ մարդասիրական մարտահրավերներին և անվտանգության բարդ համատեքստին։

Կարևոր ձեռքբերում է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի ընդունումը:Մասնակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության գենդերային նոր ռազմավարության նախագծի և «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ ընթացող աշխատանքների վերաբերյալ։

ԵՄ-ը ողջունել է երեխաների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև աշխատանքի տեսչական համակարգի ամրապնդմանն ուղղված ջանքերը։ Հայաստանը ԵՄ գործընկերներին է ներկայացրել սահմանադրական բարեփոխումների գործընթացը և առաջիկա քայլերը, ինչպես նաև տեղեկացրել ընտրական համակարգի լավարկման հետագա ծրագրերի մասին։

Դրվատելով Հայաստանին առկա դրական զարգացումների առթիվ ՝ ԵՄ-ը նշել է, որ երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը կարիք ունի հետագա բարելավման, մասնավորապես՝ կալանքի պայմանների, հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքի վրա բռնության և խտրականության, ընտանեկան բռնության և ատելության խոսքի հետ կապված:

Կողմերը քննարկել են նաև իրավապահ համակարգում և զինված ուժերում մարդու իրավունքներին վերաբերող հարցեր։

Եվրոպական միությունը և Հայաստանը քննարկել են մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին առնչվող հարցերի ուղղությամբ բազմակողմ հարթակներում, մասնավորապես՝ ՄԱԿ, ԵԱՀԿ և Եվրոպայի խորհրդի շրջանակներում համագործակցությունը՝ հաստատելով փոխգործակցությունն ամրապնդելու հանձնառությունը:

ԵՄ-ն ողջունել է Հայաստանի Հանրապետության կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացումը, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի 13-րդ արձանագրության վավերացումը, որը վերաբերում է բոլոր հանգամանքներում մահապատժի վերացմանը: ԵՄ-ն հաստատել է իր աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը համապատասխան պետական մարմիններում ՄՔԴ կանոնների և ընթացակարգերի ոլորտում կարողությունների զարգացման գործում:

Հայաստանը Եվրոպական միությանը տեղեկացրել է 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ ռազմական հարձակման և դրան հաջորդած բռնի տեղահանության հումանիտար և մարդու իրավունքների վրա ազդեցության մասին։ Այս համատեքստում կողմերը վերահաստատել են իրենց կողմից նախկինում արտահայտված դիրքորոշումները։

Հայաստանը շեշտել է Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող որոշումների անհապաղ կատարման կարևորությունը։

Մասնակիցները քննարկել են ավելի քան 100.000 փախստականների հրատապ կարիքները հասցեագրելու և նրանց սոցիալ-տնտեսական ներառումը դյուրին դարձնելուն ուղղված ջանքերը, որի համար միջնաժամկետ հեռանկարում զգալի աջակցություն է պահանջվում:

Եվրոպական միությունը հիշեցրել է ԵՄ կողմից մարդասիրական նպատակով տրամադրված 12,2 մլն եվրո աջակցությունը և 15 մլն եվրո բյուջետային աջակցությունը, ինչպես նաև հայտնել երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական դիմակայունության բարձրացմանն աջակցությունը, այդ թվում՝ մարդու իրավունքների համար ֆինանսական և տեխնիկական աջակցության միջոցով շարունակելու հանձնառությունը:

ՀՀ պատվիրակությունը գլխավորել է Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։ ԵՄ պատվիրակությունը գլխավորել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության բաժնի ղեկավար տիկին Դորոտա Դլուչի-Սուլիգան:

Մարդու իրավունքների շուրջ երկխոսությանը մասնակցել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:

Լրահոս
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
16:51
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
16:25
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
16:06
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
15:53
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
15:48
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
15:29
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
15:14
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
15:13
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
14:50
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
14:37
Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա
14:27
Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա
Չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը. Նարեկ Կարապետյան
14:07
Չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը. Նարեկ Կարապետյան
ԿՀՎ-ն և «Մոսադը» որոնում են Իրանի նոր գերագույն առաջնորդին
13:58
ԿՀՎ-ն և «Մոսադը» որոնում են Իրանի նոր գերագույն առաջնորդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:43
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերին
13:32
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերին