

Կազմակերպություններին արգելվում է իրենց անվանման մեջ «դատավոր» բառի կամ Հայաստանի դատարանների անվանումների, դրանց բոլոր հոլովաձևերի կամ դրանք ներառող բառակապակցությունների, ինչպես նաև «դատավոր» բառի կամ Հայաստանի Հանրապետության դատարանների անվանումների օտարալեզու իմաստային թարգմանությունների օգտագործումը։
2023 թվականի նոյեմբերի 27-ից ուժի մեջ է մտել Դատական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների մասին օրենքը, որով սահմանվել է, որ այն կազմակերպությունները, որոնք իրենց անվանման մեջ օգտագործում են «դատավոր» բառը կամ ՀՀ դատարանների անվանումներ, դրանց բոլոր հոլովաձևերը կամ դրանք ներառող բառակապակցություններ, ինչպես նաև «դատավոր» բառի կամ ՀՀ դատարանների անվանումների օտարալեզու իմաստային թարգմանությունները, պարտավոր են նշված օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում իրենց անվանումները համապատասխանեցնել օրենքի պահանջներին։
Նշված պարտավորությունը չկատարած կազմակերպությունները ենթակա են ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169․14-րդ հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվության (առանց համապատասխան գրանցման (լիցենզիայի) չթույլատրված բառերի օգտագործումը իր անվանման մեջ, գովազդներում, հրապարակային oֆերտայում կամ որևէ կերպ աջակցելը գովազդել), որը կառաջացնի տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…
Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…
Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ,…