Լեհաստանի կառավարության ղեկավար Դոնալդ Տուսկը հացահատիկի արտահանման պատճառով Ուկրաինայի հետ տարաձայնությունների ֆոնին անսպասելի այցելել է Կիև: Ի դեպ, Լեհաստանի նոր վարչապետն ավելի վաղ պաշտպանել է համապատասխան էմբարգոն։
Տուսկի այցը Ուկրաինա հաստատել է նրա գրասենյակը` հավելելով, որ Տուսկը հանդիպելու է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և նախարարների կաբինետի ղեկավար Դենիս Շմիգալին: