Լրահոս 24/7
22.01.2024

Գերմանացի պատգամավորն առաջարկել է կասեցնել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները

Գերմանացի պատգամավորն առաջարկել է կասեցնել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը նախատեսում է քննարկել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների դադարեցման հարցը։

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները վիճարկվել են պարտավորությունների չկատարման, ինչպես նաև համագործակցության բացակայության էական հիմքերով: Ըստ ԵԽԽՎ մամուլի ծառայության՝ համապատասխան որոշումը կկայացվի չորեքշաբթի՝ քննարկումից հետո:

Վիճարկման առաջարկն արել է գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեն: Ըստ նրա՝ այսօր դրամատիկ էսկալացիա է Ադրբեջան ներքին քաղաքականության մեջ, որտեղ շատանում են քաղբանտարկյալները, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է 100 հազարից ավելի մարդ:

«Մեր վեհաժողովի զեկուցողներին երեք անգամ հնարավորություն չտրվեց 2023-ին այցելել Լաչինի միջանցք: Իսկ այսօր արդեն Եվրոպական խորհուրդը չի ստանում Ադրբեջանի նախագահի ընտրությանը հետևելու հրավեր»,- ասել է պատգամավորը:

Շվաբեի համոզմամբ՝ դա համագործակցության բոլոր օրենքների բացահայտ և աններելի խախտում է, փորձ՝ խարխլելու Եվրոպական խորհուրդը և հանդես գալու մյուս բոլոր կազմակերպությունների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի դեմ: Գերմանացի օրենսդիրի համոզմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը պետք է ուղղակի պատասխանատվություն կրի այդ ամենի համար, պետք է կասեցվեն նրա լիազորությունները:

Շվաբեն դիմել է ԵԽԽՎ-ի անդամներին տալ հստակ արձագանք: Նախագահողի առաջարկից հետո դահլիճում ներկա պատգամավորների ձայների գերակշիռ մեծանասնությամբ հարցը դրվել է ԵԽԽՎ մշտադիտարկման հանձնաժողովի քննարկմանը:

Հունվարի 24-ի երեկոյան բանավեճի ընթացքում քննարկվելու է Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների կասեցման կամ վավերացման հարցը:

Ըստ ԵԽԽՎ մամուլի ծառայության՝ կարող է որոշում կայացվել վավերացնել պատվիրակության լիազորությունները, կասեցնել դրանք կամ կասեցնել մասամբ:

Մինչև այդ Ադրբեջանի պատվիրակները կարող են մասնակցել նիստերին, սակայն իրավունք չեն ունենա մասնակցել իրենց հարցով քվեարկությանը:

Լրահոս
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
16:51
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
16:25
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
16:06
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
15:53
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
15:48
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
15:29
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
15:14
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
15:13
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
14:50
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
14:37
Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա
14:27
Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա
Չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը. Նարեկ Կարապետյան
14:07
Չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը. Նարեկ Կարապետյան
ԿՀՎ-ն և «Մոսադը» որոնում են Իրանի նոր գերագույն առաջնորդին
13:58
ԿՀՎ-ն և «Մոսադը» որոնում են Իրանի նոր գերագույն առաջնորդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:43
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերին
13:32
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերին