Երիտասարդ հայազգի հումորիստ Ամիրան Գևորգյանը սպանվել է Սոչիի Ուրախների և հնարամիտների ակումբի (ՈՒՀԱ)-ի փառատոնի ժամանակ։ Գևորգյանը մահացու վնասվածքներ է ստացել «Ժեմչուժինա» հյուրանոցի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ։
31-ամյա արտիստի և Դաղստանից 32-ամյա երիտասարդի միջև ծեծկռտուքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 5-ին։ Վիճաբանության ընթացքում Գևորգյանը գլխով հարվածել է աստիճաններին և կորցրել գիտակցությունը։
Հիվանդանոց տեղափոխվելուց հետո Ամիրան Գևորգյանի մոտ ախտորոշվել է գանգի կոտրվածք, գլխուղեղի ծանր աստիճանի սալջարդ, ձախ և աջ էպիդուրալ հեմատոմաներ, գանգուղեղային բաց վնասվածք: Նա կոմայի մեջ է ընկել և երկու օր անց գիտակցության չգալով մահացել։














