Լրահոս 24/7

Միրզոյանը չի բացառում ականապատ դաշտերի վերաբերյալ նոր տեղեկատվության փոխանցումն Ադրբեջանին

Հայաստանը տրամադրված է շարունակելու Ադրբեջանի հետ վստահության ամրապնդման միջոցառումները, մամուլի ասուլիսում ասել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ հիշատակելով Հայաստանի կողմից Ադրբեջանին երկու անգամ ականապատ դաշտերի քարտեզների փոխանցման գործընթացը։

«Հայկական կողմը տրամադրված է շարունակելու վստահության ամրապնդման միջոցառումները։ Կհիշեք՝ մենք երկու անգամ ադրբեջանական կողմին ենք փոխանցել ականապատ դաշտերի քարտեզներ, թեև հետագայում տարօրինակորեն շարունակաբար լսում էինք ադրբեջանական կողմից բողոքներ այն մասին, որ այդ քարտեզները այնքան էլ արդյունավետ չեն և ճշգրիտ չեն արտացոլում ականների տեղակայումը։ Այստեղ տեղին է հիշել, որ ականապատումն այդ տարածքներում սկսվել էր 1990-ականներին հենց Ադրբեջանի կողմից։ Ինչևէ, մենք կարողացել ենք ի մի բերել և փոխանցել ադրբեջանական կողմին այն տեղեկատվությունը, որը մեզ հասանելի էր»,- ասել է Միրզոյանը։

ԱԳ նախարարի տեղեկություններով՝ այժմ Հայաստանի համապատասխան մարմինները աշխատանքներ են տանում նաև հարցումների ճանապարհով ականների տեղակայման վերաբերյալ նոր տեղեկատվությունը վերականգնելու։

«Երկուստեք համապատասխան կառուցողական մոտեցումների և վստահության ամրապնդման քայլերի դեպքում, և եթե իսկապես կարողանանք վերականգնել հավաստի տեղեկություն, չեմ բացառում, որ նորից փոխանցենք ադրբեջանական կողմին։ Թեև կարող եմ ասել, որ վստահաբար այդ գործողությունները պետք է անել միջազգային գործընկերների միջոցով։ Հույս ունենք, որ եթե դա տեղի ունենա, ապա այդ փոխանցման օղակում հնարավոր կլինի ևս մեկ անգամ հավաստիանալ, որ հայկական կողմը հավաստի տեղեկատվություն է փոխանցում»,- եզրափակել է Միրզոյանը։

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են Խոզնավարի ուղղությամբ

Ապրիլի 23-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի…

3 hours ago

Էստոնիան Ռուսաստանի հետ սահմանին ռազմաբազա կստեղծի

Էստոնիան նախատեսում է Ռուսաստանի հետ սահմանակից Նարվե քաղաքում ռազմաբազա ստեղծել, որտեղ կտեղակայվեն մոտ 200-250 էստոնացի…

6 hours ago

Վարչապետը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

7 hours ago

ՀՀ-ում կանցկացվի Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությանը նվիրված գիտաժողով

Կառավարությունն ընդունել է որոշում` «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգություն 2» խորագրով միջազգային համաժողովը պատշաճ մակարդակով կազմակերպելու…

7 hours ago

Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին

Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան…

7 hours ago

Ավստրալացի պատգամավորների հայտարարությունները՝ նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան

Ավստրալիայի Վիկտորիա նահանգի խորհրդարանի Օրենսդիր ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) պատգամավորները հայտարարություններ են արել Հայոց ցեղասպանության…

7 hours ago