Լրահոս 24/7

ԱԳ նախարարը պնդում է՝ որևէ միջանցքի շուրջ ՀՀ-ն պարտավորություն չի ստանձնել

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության չեղարկման նպատակահարմարությանը` նշելով, որ դժվար է ստորագրությունը հետ կանչել մի բանից, որը մեծ հաշվով չի գործում։

«Հայաստանի Հանրապետությունը մշտապես հավատարիմ է եղել պարտավորությունների այն հատվածին, որն ինքն է ստանձնել և այսօր էլ հավատարիմ է։ Ցավոք, մյուս երկու կողմը այդպես չեն վարվել և ապացույցները առավել քան տեսանելի և շոշափելի են, այդ թվում և առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի և Լաչինի միջանցքի մասով»,- ասել է Միրզոյանը։

ԱԳ նախարարն ընդգծել է, որ որևէ հայտարարությամբ որևէ միջանցքի ստեղծման ուղղությամբ Հայաստանի Հանրապետությունը պարտավորություններ չի ստանձնել։

« Ոչ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետով, ոչ հաջորդ՝ հունվարի 11-ի հայտարարությամբ, որը շատ ավելի մանրամասն ներկայացված է և բացում է 9-րդ կետը, ոչ էլ հետագա որևէ հայտարարությամբ որևէ պարտավորություն չի ստանձնել»,- պնդել է Միրզոյանը։

ԱԳ նախարարը շեշտել է նաև, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն պատրաստ է, այլև շահագրգիռ է հասնել տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։

Թիվ 1

Recent Posts

Մերց. Եվրոպան իրական անկախություն պետք է ձեռք բերի ԱՄՆ-ից

Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ կաջակցի Եվրոպային՝ ձեռք բերելու «իրական անկախություն» ԱՄՆ-ից։ Սակայն, ինչպես նշում…

8 minutes ago

Ամփոփվել են Կասկադի վերակառուցման աշխատանքների մրցույթի արդյունքները

Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը ներկայացրել է Կասկադ համալիրի արդիականացման ծրագրի քննարկումների մասին տեղեկություններ․ «Կասկադ…

20 minutes ago

«Սուրմալու»-ի մոտ մետրոյի կայարանի համար մրցույթ կհայտարարվի

«Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի կայարանի համար մրցույթ կհայտարարվի. այս մասին հայտարարել է Երևանի…

43 minutes ago

Երևանի ՏԻՄ օրենքը պետք է մաքսիմալ արագ ընդունվի. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր նշել է, որ Երևանի ՏԻՄ օրենքի նոր նախագիծը շատ կարևոր…

1 hour ago

«Արցախը Հայաստան է եւ վերջ» սահմանադրությունն է ասում

Հայաստանի սահմանադրությունն ընդունվել է 1995թ.-ին: Առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորները կհիշեն, թե նախագիծը հանրաքվեի դնելու…

1 hour ago

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

16 hours ago