Աշխարհ
23.01.2024

1 մլրդ դոլարի ռազմամթերք` Ուկրաինայի համար

1 մլրդ դոլարի ռազմամթերք` Ուկրաինայի համար

Ուկրաինայի պատերազմը զինամթերքի պայքար է, նախազգուշացրել Է ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգը․ «Քանի որ դաշինքը 1,1 միլիարդ եվրոյի գործարք է կնքել իր անդամների համար ավելի շատ զինամթերք գնելու նպատակով: Զինամթերքի արտադրության ավելացումը բացարձակ անհրաժեշտություն է, որպեսզի մենք կարողանանք շարունակել աջակցել Ուկրաինային»:

ԵՄ-ում խոստանում են մինչեւ գարուն Ուկրաինայի համար մեկ միլիոն հրետանային արկ արտադրել, հայտնել են Եվրահանձնաժողովի ներքին շուկայի, պաշտպանական արդյունաբերության և տիեզերքի հարցերով մամուլի քարտուղար Յոհաննա Բերնսելը և Եվրահանձնաժողովի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Պետեր Ստանոն: Մասնավորապես, ինչպես ասել է Բերնսելը, Եվրահանձնաժողովում վստահ են, որ եվրոպական պաշտպանական արդյունաբերության տարեկան արտադրական հզորությունները կհասնեն մեկ միլիոն արկի արտադրության սահմանված նպատակին: