Արժեքներ

ԵԽ-ում ԼՂ-ի մշակութային և կրոնական ժառանգության պահպանման թեման կքննարկվի

Եվրոպական խորհրդարանում կանցկացվի Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական ժառանգությունը պահպանելու թեմայով քննարկում։

«Պահպանել Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական ժառանգությունը» խորագրով համագումարին ընդառաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Եվրոպական խորհրդարանի սլովակ պատգամավոր Միրիամ Լեքսմանը հայտարարել է, որ բռնի տեղահանված արցախցիները տառապում են մարդկության աչքի առաջ, իսկ հայկական ինքնատիպ մշակութային ու կրոնական ժառանգությունը ոչնչացվում է, իսկ Ադրբեջանի այդ քայլն անպատիժ է մնում։

«Քրիստոնեական և հրեական մշակույթն Արևմտյան քաղաքակրթության հենասյունն են, և մենք պետք է պետք է դա պահպանենք ոչ միայն խոսքով, այլև գործով։ Այո, ԵՄ-ն այսօր գազի կարիք ունի, որի համար պայմանագիր է ստորագրել Ադրբեջանի հետ, բայց մենք իրավունք չունենք կասկածի տակ դնելու կամ անտեսելու ԵՄ-ի արժեհամակարգը», – նշել է Լիքսմանը։

Համագումարի բանախոս, Բելգիայի թագավորությունում Հայաստանի դեսպան և  ԵՄ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանն իր խոսքում հիշեցրել է, որ Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության պարբերական ոչնչացումը սկիզբ է առել դեռևս 2005-ին, երբ Նախիջևանում ոչնչացվեցին հազարավոր հայկական խաչքարեր։ «Մենք հասել ենք այս կետին, քանի որ դա կանխելու համար ոչինչ չի արվում», – ասել է Բալայանը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քարոզչական կենտրոնի տնօրեն և Լեռնային Ղարաբաղի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի վարիչ, Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը,  շարունակելով Պիեր Դը Արժանի, միտքը, վերահաստատել է, որ մշակութային ժառանգությունը միայն եկեղեցիներն ու հուշակոթողները չեն։ «Մշակույթը կապրի, եթե արցախցիները կարողանան հաճախել իրենց աղոթատեղիներ և պահպանել իրենց կրոնական և ազգային ավանդույթները»,- ասել է նա։

Համագումարը կկայանա հունվարի 24-ին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։ 

Թիվ 1

Recent Posts

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Շիրակ

Մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Շիրակի մարզ։ Վարչապետն առաջինը այցել է Երերույքի տաճար։…

11 mins ago

Թուրքիայում մեկնարկել է «3+3» ձևափաչով հանդիպումը

Թուրքիայում մեկնարկել է «3+3» հարթակում ԱԳ նախարարների հանդիպումը։ Հյուրերին ողջունել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։…

22 mins ago

Սի Ծինփինը կայցելի Ռուսաստան

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հոկտեմբերի 22-24-ը կայցելի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին, ասվում է Չինաստանի…

37 mins ago

Արաղչին մեկնել է Ստամբուլ՝ մասնակցելու «3+3» ձևաչափով հանդիպմանը

Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին մեկնել է Ստամբուլ՝ մասնակցելու Հարավային Կովկասի հարցերով «3+3» ձևաչափով հանդիպմանը։ Իրանի…

44 mins ago

Դասակի հրամանատարը թողել է կրակային դիրքը, խմբով նվաստացրել զինծառայողին

Ինչպես արդեն ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, 2024թ․ հոկտեմբերի 13-ին` ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ…

54 mins ago

Մենք միշտ լինելու ենք Ադրբեջանի կողքին. Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հրապարակում է արել Ադրբեջանի անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։ «Շնորհավորում ենք եղբայրական…

1 hour ago