Հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Անիպեմզայի համայնքապետարանի շենքում։
ՆԳՆ-ից հայտնեցին, որ Ժամը 08:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Անի համայնքի Անիպեմզայի վարչական ղեկավարի նստավայրում։
«Պարզվել է, որ այրվում է նշված շենքի երկրորդ հարկն ու տանիքը՝ 100-140 քմ։ Այս պահին տուժածներ չունենք, հրշիջման աշխատանքները շարունակվում են»,- ասացին ՆԳՆ-ից։














