«Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում ճանապարհային երթևեկության անվտանգությանը, նաև աշխատանքային խումբ ունենք, որ անընդհատ աշխատում է՝ հասկանալու, թե ինչ կարող ենք անել ճանապարհների երթևեկության անվտանգությունը մեծացնելու առումով»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության նիստում քննարկվել է «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։
Վարչապետի խոսքով՝ աշխատանքների արդյունքը երևում է՝ հաջողվել է վթարների ու զոհերի նվազում ունենալ.
«Ոստիկանությունը գնացել է ավտոկայաններ և ստուգել միջքաղաքային երթուղիները սպասարկող միկրոավտոբուսների, ավտոբուսների անվադողերը, որոնք մեծ մաշվածության աստիճան են ունեցել, թույլ չեն տվել դուրս գալ երթուղի։
Սա էական է, որովհետև եթե նրանք դուրս գային երթուղի, երեկվա եղանակային պայմաններում 10-ից 6-ը հաստատ վթարի ենթարկվելու էր»,- ասել է նա՝ հավելելով, թե չգիտեն՝ այս գործողության արդյունքում որքան կյանք են փրկել, որքան վթար կանխել։
Մայրաքաղաքի Գ. Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 360…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:…
Հետքի վերջերս հրապարակած հետաքննությունը բացահայտեց, որ 2023-ի մայիսի 4-ին Հայաստանի կառավարությունը 1,5 մլրդ դրամ (մոտ…
Հայաստանը և Նիդելանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։ Այս մասին Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպի…
Գերիների հարցը կշարունակենք բարձրացնել Բաքվում. այսպիսի հայտարարություն է արել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը…
Նոր մեղադրանք է ներկայացվել 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ գլխավոր…