Լրահոս 24/7

Իրանը պնդում է, որ իր երկրի զինված ուժերը Սիրիայում են գտնվում Դամասկոսի կամքով

Իրանի զինված ուժերը Սիրիա են մտել Դամասկոսի հրավերով, և նրանց պարտականությունն այնտեղ ահաբեկչության դեմ պայքարն է, հայտարարել է հատուկ քաղաքական հարցերով Իրանի արտաքին գործերի նախարարի օգնականը։

 «Մենք Սիրիա ենք մտել օրինական կառավարության հրավերով այն ժամանակ, երբ ահաբեկիչներն օկուպացրել էին երկրի մեծ մասը և սպանում էին սիրիացի ժողովրդին: Իրանի զինված ուժերն օգտագործել են իրենց ներուժն ու հնարավորություններն ահաբեկչության դեմ պայքարի համար, և մեր աշխատանքի արդյունքը տեսանելի է», – Ալի Ասղար Հաջիի խոսքն է մեջբերել ՏԱՍՍ-ը։

Իրանցի դիվանագետը նշել է, որ «ահաբեկիչները ներկա են ոչ միայն Սիրիայի, այլև Իրաքի տարածքում, և Իրանը նաև Բաղդադին է օգնում այդ պայքարում»։

Սիրիայում կարգավորման հասնելու նպատակով Աստանայի ձևաչափով բանակցությունները սկսվել են Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախաձեռնությամբ 2017 թվականին: 2023 թվականի հունիսին՝ 20-րդ հանդիպմանը, Ղազախստանի ԱԳՆ-ն առաջարկել էր Աստանայում ավարտել Սիրիայի հարցով բանակցությունները՝ նշելով, որ Աստանայի գործընթացը կատարել է իր խնդիրը։ Սակայն, ավելի ուշ Ղազախստանի իշխանությունները որոշել են անցկացնել 21-րդ հանդիպումը ձևաչափի երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի համատեղ առաջարկից հետո:

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են Խոզնավարի ուղղությամբ

Ապրիլի 23-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի…

2 hours ago

Էստոնիան Ռուսաստանի հետ սահմանին ռազմաբազա կստեղծի

Էստոնիան նախատեսում է Ռուսաստանի հետ սահմանակից Նարվե քաղաքում ռազմաբազա ստեղծել, որտեղ կտեղակայվեն մոտ 200-250 էստոնացի…

6 hours ago

Վարչապետը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

6 hours ago

ՀՀ-ում կանցկացվի Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությանը նվիրված գիտաժողով

Կառավարությունն ընդունել է որոշում` «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգություն 2» խորագրով միջազգային համաժողովը պատշաճ մակարդակով կազմակերպելու…

6 hours ago

Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին

Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան…

7 hours ago

Ավստրալացի պատգամավորների հայտարարությունները՝ նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան

Ավստրալիայի Վիկտորիա նահանգի խորհրդարանի Օրենսդիր ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) պատգամավորները հայտարարություններ են արել Հայոց ցեղասպանության…

7 hours ago