Լրահոս 24/7

Ադրբեջանի ԱԳՆ–ն արձագանքել է ՀՀ ԱԱԾ հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԱԾ–ի՝ Բաքվին ականապատ քարտեզներ տրամադրելու մտադրության մասին հայտարարությանը։

Ըստ այդմ, Ադրբեջանն ի գիտություն է ընդունել այդ հայտարարութունը։ Ըստ նրանց, թեև մինչ այդ փոխանցված քարտեզներում նշված է եղել, որ այդ տարածքներում թաղված է 400 հազար ական, ադրբեջանական կողմի գնահատմամբ, ականների քանակը գերազանցում է 1 միլիոնը։

Ըստ նրանց, 2020թ․ հետո, որտեղ տեղակայված են եղել ռուսական խաղաղապահ ուժերը, ավելի քան 500 հազար ական է տեղադրված եղել։«Հայկական կողմի այս հայտարարությունը վկայում է այն մասին, որ նրա մտադրությունը մարդասիրական գործընթացին աջակցելը չէ, և այդ քայլը չի կարելի գնահատել որպես վստահության ամրապնդման միջոց:

Ադրբեջանական կողմը սպասում է, որ Հայաստանը ներկայացնի ականապատված բոլոր տարածքների ճշգրիտ քարտեզները, որոնք մինչ այժմ ամբողջությամբ չեն ներկայացվել Ադրբեջանին:

Դրա հետ մեկտեղ, պետք է անհետաձգելի միջոցներ ձեռնարկվեն վերջին 30 տարում անհետ կորած շուրջ 4000 ադրբեջանցիների ճակատագրի, ինչպես նաև ադրբեջանցիների զանգվածային թաղման վայրերի մասին Հայաստանի կողմից տեղեկատվություն տրամադրելու նպատակով»,– ասված է նրանց ԱԳՆ հայտարարության մեջ:

Թիվ 1

Recent Posts

Հայաստանն ագրեսիայի մտադրություններ չունի․ Միրզոյան

Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…

13 hours ago

Meta-ն սկսում է փորձարկել իր առաջին ներքին AI ուսուցման չիպը

«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…

14 hours ago

Երուսաղեմի հայոց պատրիարքարանը կոչով դիմել է միջազգային հանրությանը

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…

14 hours ago

Միակ տրամաբանական ելքն այն է, որ Կանադան դառնա մեր թանկագին նահանգը. Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…

14 hours ago

Վարչապետը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…

15 hours ago

Սրբուհի Գալյանն ու Վրաստանի դեսպանը փոխգործակցության հարցեր են քննարկել

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…

15 hours ago