Լրահոս 24/7

ՀՀ-ում և ՀՀ-ից դուրս տարբեր Տիգրան Մանսուրյաններ են պատկերացնում. Սմբատյան

«Հայաստանում և Հայաստանից դուրս պատկերացնում են տարբեր Տիգրան Մանսուրյաններ». մաեստրոյի 85-ամյակին նվիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Սմբատյանը հայտնել է, որ Մանսուրյանի հոբելյանին նվիրված համերգի տոմսերը վաղուց սպառված են.

«Հայաստանյան ունկնդիրն իր ժամանակակից կոմպոզիտորին սիրում է, և սա այն հաջողությունն է, որին երկար ժամանակ ուզում էինք հասնել։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ու մաեստրոյի գործունեության մասին դեռ շատ կտեսնեք ու կլսեք»,- ասել է նա։

Տիգրան Մանսուրյանն էլ, խոսելով համագործակցության մասին, նշել է, որ կինոերաժշտություն գրել է 3-4 գործիքի համար, որովհետև այդպես է եղել էկրանի պահանջը.

«Նվագախմբային թանձր հնչողություն պետք չի եղել, իսկ երբ սիմֆոնիկ կինոերաժշտություն եք ստեղծում. պետք է վերանայել աշխատանքն ու ի մի բերել նվագախմբային թանձր, հոծ, մեծ հնչողությունը։ Սա աշխատանք է, որը սկիզբ դրվեց այս նվագախմբի հետ»,- նշեց մաեստրոն։

Թիվ 1

Recent Posts

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

1 hour ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

1 hour ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

2 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

2 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

3 hours ago

Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը

Ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանը քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Ռուբեն Վարդանյանի…

3 hours ago