Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը գլխավոր դատախազության ընդլայնված կոլեգիայի նիստում նոր մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին.
«Հայաստանը հրաժարվում է տեղեկություն տրամադրել Ադրբեջանի անհետ կորած քաղաքացիների մասին։ Ինչպես ականների դեպքում, հայկական կողմը խուսափում է համագործակցությունից և հրաժարվում է համապատասխան տեղեկատվություն տրամադրել», – հայտարարել է Ալիևը։