Լրահոս 24/7

Ադրբեջանում Ամուլսարի դեմ բողոքող բնապահպաններին աջակցող հայտարարություն են ընդունել

«Հիանալի ենք համարում Հայաստանում հասարակական կազմակերպությունների և էկոակտիվիստների բողոքը կենսաբազմազանության և ջրային ռեսուրսների համար լուրջ վտանգ ներկայացնող Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ»,- հայտարարել է Ադրբեջանի Շրջակա միջավայրի պահպանության առաջին կոալիցիայի անդամ, փոխնախագահ Ամին Մամեդովը։

Այս մասին հայտնում է APA.az գործակալությունը։

Նա նշել է, որ տեղեկացել է հայաստանյան լրատվամիջոցներից, և անհրաժեշտ համարել, որպես ՀԿ, հայտարարություն տարածել և աջակցություն հայտնել իրենց։

«Փաստորեն, դեռ անցյալ տարվա հունիսին, երբ Հայաստանը ցանկանում էր գործարան կառուցել Նախիջևանի սահմանին, մենք բազմաթիվ հայտարարություններ էինք տարածել։

Ցավոք սրտի, Հայաստանի հասարակական կազմակերպությունների կողմից սրա վերաբերյալ արձագանքներ չեղան։

Բայց հիմա այս արձագանքի առկայությունը ցույց է տալիս, որ մեր հայտարարությունները դիտել են նաև Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունները։ Մեր ներկայացրած փաստերը ստուգելուց հետո պարզեցին, որ իսկապես գործողություններ են արվում, որոնք վնասում են մարդու առողջությանը»,- ասվում է հայտարարության մեջ:

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-ին է վերադարձվել մայրաքաղաքի՝ 900 հազար դոլար արժեքով հողամասը

Մայրաքաղաքի Գ. Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 360…

15 minutes ago

Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:…

37 minutes ago

ԱՆԻՖ-ի ժառանգությունը. երբ հաշվետվողականությունը տապալվում է

Հետքի վերջերս հրապարակած հետաքննությունը բացահայտեց, որ 2023-ի մայիսի 4-ին Հայաստանի կառավարությունը 1,5 մլրդ դրամ (մոտ…

56 minutes ago

ՀՀ-ն և Նիդելանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր

Հայաստանը և Նիդելանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։ Այս մասին Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպի…

59 minutes ago

Գերիների հարցը կշարունակենք բարձրացնել Բաքվում. Կասպար Վելդկամպ

Գերիների հարցը կշարունակենք բարձրացնել Բաքվում. այսպիսի հայտարարություն է արել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը…

1 hour ago

Նոր մեղադրանք՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ

Նոր մեղադրանք է ներկայացվել 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ գլխավոր…

2 hours ago