Հարավկորեական Yonhap գործակալության հաղորդմամբ` Հյուսիսային Կորեան մի քանի թևավոր հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ:
Արձակումը տեղի է ունեցել Սինպհո նավահանգստային քաղաքի շրջանից՝ Ճապոնական ծովի ուղղությամբ:
Հարավկորեացի զինվորականները նշել են, որ իրենց գործողությունները համակարգում են Միացյալ Նահանգների հետ: