Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Բաքվի վերաքննիչ դատարանի որոշման հիման վրա վերաքննիչ բողոքը չի բավարարվել։
Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարացնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը մնում է ուժի մեջ:
Հիշեցնենք, որ օրերս Բաքվի առաջին ատյանի դատարանը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքը երկարաձգել էր 4 ամսով։