««Մայր Հայաստան» հուշահամալիրին հարակից ավտոկայանատեղիում թենիսի կորտեր կկառուցվեն»,- այս մասին հայտարարվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը տեղեկացրել է, որ սկզբում ցանկացել են այդտեղ ֆուտբոլի դաշտ կառուցել, սակայն տարածքն ավելի նպատակահարմար է թենիսի կորտերի համար։














