Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հունվարի 30-ից Մամիկոնյանց – Վրացական, Ֆանարջյան – Սարկավագի, Այվազովսկու – Տիտոգրադյան, Աթոյան – Այվազովսկու փողոցների խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:














