Գազայի հատվածում իսրայելական ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 26 հազար 637-ի:
«ՌԻԱ Նովոստի»-ին այս տվյալները հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարության գրասենյակը:
«Հոկտեմբերի 7-ից Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 26 հազար 637-ի, վիրավորների թիվը 65 հազար 387 է»,- ասված է նախարարության «Տելեգրամ»-ի պաշտոնական ալիքում: