Լրահոս 24/7
30.01.2024

ՀՀ-ն չպետք է թույլ տա, որ օտար ափերից հայհոյեն ժողովրդին. ՀՌՀ նախագահ

«Հայաստանը, որպես սուվերեն պետություն, չպետք է թույլ տա, որ մեկը, նստած օտար ափերում, ամենավերջին բառերով հայհոյի Հայաստանը, հայ ժողովրդին, Հայաստանի ղեկավարությանը՝ անկախ նրանից, թե մենք սիրում ենք այդ ղեկավարությանը, թե չէ»,- այս մասին հայտարարել է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝ լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ռուսական հեռուստաալիքների մասին հարցին։

Բացի այդ, ըստ նրա, տեղի է ունեցել օրենքի խախտում՝ հաղորդումներից մեկում եղել են բռնության կոչեր, սպառնալիքներ. խոսքը «Սպուտնիկ» ռադիոկայանի հեռարձակումը 30 օրով կասեցնելու մասին ՀՌՀ որոշման մասին է.

«Որոշման մեջ մենք որոշեցինք շատ չծավալվել, որովհետև տհաճություն էր պատճառում, և շարունակաբար տեսնելով դա մի քանի հաղորդման ընթացքում՝ վարչական վարույթ հարուցեցինք, և այլ պատիժ չէր մնում, քան 30 օրով կասեցնել «Սպուտնիկ» ռադիոյի հաղորդումները»։

Հակոբյանը հիշեցրել է, որ «Սպուտնիկ»–ի խմբագրակազմն այդ որոշումից հետո դատապարտել է այդ հաղորդման ժամանակ տեղ գտած օրինախախտումը, հաղորդաշարը փակվել է.

«Նրանք նույնպես ափսոսանք հայտնեցին բառամթերքի համար, ասացին, որ չի համապատասխանում իրենց խմբագրական քաղաքականությանը։ Հիմքեր ստեղծեցին, որ 30 օր հետո մենք վերականգնենք «Սպուտնիկի» հաղորդումներն ու «Տոսպա»–ի վերահեռարձակման իրավունքը»։

Հակոբյանը տեղեկացրել է, որ «Տոսպա»–ն իրենց որոշումը գնահատել է կատարվածին ոչ համահունչ ու խիստ և դիմել է դատարան։

Լրահոս
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
16:51

Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
16:25

ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
16:06

Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
15:53

Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
15:48

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
15:29

Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
15:14

Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
15:13

Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
14:50

Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
14:37

Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա
14:27

Չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը. Նարեկ Կարապետյան
14:07

ԿՀՎ-ն և «Մոսադը» որոնում են Իրանի նոր գերագույն առաջնորդին
13:58

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:43
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերին
13:32