Transparency International–ը հրապարակել է կոռուպցիայի ընկալման համաթվի 2023թ․ արդյունքները։
Հայաստանին վերաբերվող բաժնում նշված է.
«2018 թվականի հեղափոխությունից հետո երկու տարվա ընթացքում Հայաստանը զգալի ժողովրդավարական և հակակոռուպցիոն բարեփոխումներ է ապրել:
Սակայն կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթացը կանգ է առել, առաջին հերթին՝ փոփոխությունների սահմանափակ իրականացման պատճառով։
Չնայած նրան, որ Հայաստանը բախվում է անվտանգության բարդ սպառնալիքների, ինչպես տարածաշրջանի շատ երկրներ, այն ունի նման դժվարությունները հաղթահարելու և կոշտ քաղաքականությունը կոռուպցիայի նկատմամբ ավելի արդյունավետ վերահսկողության վերածելու ներուժ»:














