Լրահոս 24/7

Թեհրանը պատասխանատու չէ Սիրիայում և Իրաքում խմբավորումների գործողությունների համար․ ՄԱԿ-ում Իրանի դեսպան

Իրանի իշխանություններն առնչություն չունեն այն հարձակումներին, որոնք զինված խմբավորումները կատարում են Իրաքում և Սիրիայում, այդ թվում՝ ամերիկյան ուժերի դեմ, հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին։

Իրանի մշտական ​​ներկայացուցիչը նամակ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախագահող Ֆրանսիայի մշտական ​​ներկայացուցչին` պատասխանելով ԱՄՆ-ի մեղադրանքներին՝ դրանք անվանելով «անհիմն»։

ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչությունն ավելի վաղ պնդել էր, որ «զինված խմբավորումները, որոնք կապված են  Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հետ, ներգրավված են Իրաքում և Սիրիայում ԱՄՆ-ի անձնակազմի և օբյեկտների դեմ ուղղված գործողություններում»:

«Գոյություն չունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապված ոչ մի խմբավորում, լինի Իրաքում, Սիրիայում, թե այլուր, որ ուղղակի կամ անուղղակի կերպով գործի Իրանի Իսլամական Հանրապետության վերահսկողության տակ կամ նրա օգտին: Հետևաբար, Իրանի Իսլամական Հանրապետությունը պատասխանատվություն չի կրում տարածաշրջանում որևէ անձի կամ խմբի գործողությունների համար», – գրված է Իրավանիի նամակում` IRNA լրատվական գործակալության մեջբերմամբ։

Իրավանիի խոսքով՝ ԱՄՆ-ի գործողությունները թե՛ Սիրիայում, թե՛ Իրաքում «անօրինական են և խախտում են ինչպես միջազգային իրավունքը, այնպես էլ ՄԱԿ-ի կանոնադրությունը»։

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Հորդանանում գտնվող ԱՄՆ ռազմակայանի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակման հետևանքով 3 ամերիկացի զինծառայող է զոհվել։ Ավելի քան 40 մարդ վիրավորվել է։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հարձակման համար մեղադրել է Իրանի հետ կապված խմբավորումներին։

Գազայի հատվածում պաղեստինաիսրայելական հակամարտության սրման սկզբից ի վեր հաճախակի են դարձել հարձակումները Սիրիայում և Իրաքում ամերիկյան ռազմակայանների վրա։ Շիաների կազմավորումները նախազգուշացրել են, որ  կավելացնեն զինված գործողությունների թիվը Սիրիայում և Իրաքում, քանի որ ԱՄՆ-ը շարունակում է ռազմական օգնություն ցույց տալ Իսրայելի բանակին:

Թիվ 1

Recent Posts

Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…

9 hours ago

Թրամփի վարչակազմը դադարեցրել է ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի 83%-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…

9 hours ago

2 հայ ըմբիշ այսօր կպայքարեն ոսկե մեդալի համար․ Մ23 ԵԱ

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…

10 hours ago

Ադրբեջանում հայերի բեմադրված դատավարություններ են. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…

10 hours ago

Գավառում հողամասի և անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…

10 hours ago

Անահիտ Ավանեսյանը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…

11 hours ago