Լրահոս 24/7

ՀՀ ՆԳՆ-ն և ԱՄՆ-ը կհամագործակցեն հակակոռուպցիոն ոլորտի շրջանակներում

Հունվարի 30-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի արդարադատության հարցերով ավագ խորհրդատու Մայքլ Վասկոյին և Երևանում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանին:

Արփինե Սարգսյանն անդրադարձել է ՆԳ նախարարության ձևավորմանն ու կադրերի ընտրության թափանցիկ և հաշվետու մեխանիզմներին:

Հակակոռուպցիոն քաղաքականության վերաբերյալ հարցերի շրջանակում Արփինե Սարգսյանը նշել է, որ այդ ուղղությամբ ՆԳ նախարարությունում ձևավորվել է Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունը:

Նաև ներկայացրել է վարչության գործունեության հիմնական ուղղություններն ու կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարում արձանագրված արդյունքները՝ ընդգծելով կառույցի թափանցիկ գործելաոճի, հանրությանը տեղեկատվության հասանելիության ապահովման առաջնահերթությունը։

Ատեստավորման անցկացման կարգի վերաբերյալ ՆԳ փոխնախարարը նշել է այդ գործընթացում բարեվարքության ստուգման տարբեր բաղադրիչների առկայության, իրականացված ծավալուն աշխատանքի մասին:

Անդրադառնալով նոր ձևավորվող Քրեական ոստիկանությանը՝ Արփինե Սարգսյանը ոստիկանության ոլորտի բարեփոխումներում հատկապես կարևորել է հանցավորության դեմ պայքարում նոր տեխնոլոգիաների ներդրման, անձնակազմի կարողությունների զարգացման, կադրերի համալրման վերաբերյալ հարցերը։

Կիբերհանցավորության, կրիպտոարժույթների, նաև կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ հարցերի քննարկմանը ՆԳ փոխնախարարը կարևորել է ոլորտում նոր տեխնոլոգիաների ու մեխանիզմների ներդրումը:

Հանդիպմանը ամերիկյան կողմը բարձր է գնահատել ՆԳՆ համակարգում իրականացվող բարեփոխումներն ու դրանց արդյունքները, ներկայացրել Հակակոռուպցիոն ռեֆորմներին աջակցող ծրագիրը, որի շրջանակում ԱՄՆ-ը պատրաստակամ է աջակցելու ՆԳ նախարարությանը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտորեն աշխատել նախանշված ուղղություններով՝ շարունակելով արդյունավետ համագործակցությունը։

Թիվ 1

Recent Posts

Թբիլիսիում տեղի է ունենում «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթը

Վրաստանում խորհրդարանական ընտրություններից վեց օր առաջ Թբիլիսիում ընթանում է «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթը, որին…

13 hours ago

«Ռեալ»-ում վստահ են, որ Վինիսիուսը կարժանանա «Ոսկե գնդակին»

Մադրիդի «Ռեալը» վստահ է, որ «Ոսկե գնդակին» այս տարի կարժանանա Վինիսիուս Ժունիորը: Ըստ As-ի՝ չնայած…

14 hours ago

ReA Fest-ի մեկնարկը տրված է

Տեղի ունեցավ ReA անիմացիոն ֆիլմերի 16-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Բացմանը արարողությանը ներկա էին Երևանի…

14 hours ago

Ռուդոլֆ Գարբոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Բուլղարիայում ընթացող մինչև 22 տարեկանների Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը հաղթեց ադրբեջանցի Նիջաթ Հուսեյնովին…

14 hours ago

Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի համար դեպի ԵԱՏՄ շուկա․ դեսպան

Իրանում Հայաստանի դեսպանը ներկայացրել է Թեհրանի և Երևանի տարբեր քաղաքական, տնտեսական և էներգետիկ ոլորտներում և…

14 hours ago

Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնել են…

14 hours ago