Լրահոս 24/7

Դեկտեմբերին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 44,623,350 ՀՀ դրամ

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ․ դեկտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հետբացթողումային հսկողության վերաբերյալ տեղեկություն։

«Ապրանքների բացթողումից հետո, ՀՀ ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության աշխատակիցների կողմից իրականացված մաքսային հսկողության ընթացքում, հայտնաբերվել են ՀՀ մաքսային օրենսդրության խախտման մի շարք դեպքեր, որոնց արդյունքում պակաս հաշվարկված և վճարված մաքսային վճարների և դրանց նկատմամբ օրենքով հաշվարկված տույժերի ընդհանուր գումարը կազմել է 44,623,350 ՀՀ դրամ։

6 դեպքով արձանագրվել է ապրանքների ոչ ճիշտ դասակարգման հատկանիշներ, որոնցով թերի վճարված (չհաշվարկված) մաքսային վճարների գումարը կազմել է 31,348,879 ՀՀ դրամ:

1 դեպքով արձանագրվել է ցածր մաքսային արժեքի հայտարարագրման դեպք, որով պետությանը պատճառված վնասը կազմել է 1,590,740 ՀՀ դրամ1 դեպքով արձանագրվել է պայմանական բացթողնված ապրանքների ոչ նպատակային օգտագործման փաստ՝ թերի վճարված մաքսային վճարների գումարը կազմել է 11,683,734 ՀՀ դրամ։

9 դեպքով մաքսային մարմին ներկայացված ապրանքների հայտարարագրերում հայտնաբերվել են անհամապատասխանություններ։

Նախնական տվյալներով թերի վճարված մաքսային վճարների գումարը կազմում է 5 մլն ՀՀ դրամ։ Վերոնշյալ դեպքերով իրականացվում է վերլուծություն»,- ասված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Թիվ 1

Recent Posts

Հակոբ Արշակյանը վիետնամական կողմին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովի (AIPA) 45-րդ գագաթնաժողովի շրջանակում Հակոբ Արշակյանը հանդիպել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային…

39 mins ago

Մարդը բարձրագույն արժեք է․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել։ https://www.facebook.com/share/r/1E4rkp58W2/?mibextid=UalRPS

1 hour ago

Շշալցված ջրում գիտնականները թունավոր քիմիական նյութեր են հայտնաբերել

Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմի համալսարանի և Չինաստանի Գիտության և տեխնոլոգիայի հարավային համալսարանի գիտնականների միջազգային թիմը պերֆտորալկիլային…

1 hour ago

Հակոբ Արշակյանը հանդիպել է Հնդկաստանի պատվիրակության ղեկավարին

ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովի (AIPA) 45-րդ գագաթնաժողովի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի…

2 hours ago

Իջևանում էլեկտրական շչակ կգործարկվի

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են․ Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի…

3 hours ago

Մեսսին «Ինտեր Մայամիի» պատմության լավագույն ռմբարկուն է

Լիոնել Մեսսին դարձավ «Մայամիի Ինտերի» գոլերի ռեկորդակիրը։ Հարձակվողը Ֆլորիդայի ակումբի կազմում բոլոր մրցաշարերում խփել է…

3 hours ago