Լրահոս 24/7
31.01.2024

Կառավարությունն առաջարկել է փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում

Կառավարությունն առաջարկել է փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում

Նախագծով առաջարկվում է շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտներից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցում կատարել, եթե շահաբաժին վճարող կազմակերպությունը բավարարում է որոշակի հարկային կարգապահական չափորոշիչների:

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելիս ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 31-ի նիստում:

Մասնավորապես, առաջարկվում է փոխհատուցում չկատարել, եթե շահաբաժին վճարող ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը՝ ստացված շահաբաժիններից ֆիզիկական անձի վճարած եկամտային հարկի փոխհատուցման դիմումները հարկային մարմին ներկայացնելու օրը ներառող հարկային տարվա եւ (կամ) նախորդ հարկային տարվա ընթացքում՝ երկու եւ ավելի անգամ օրենսգրքով սահմանված ժամկետներում չի ներկայացրել հարկային մարմին ներկայացվող՝ հարկային հաշվարկները, հայտարարագրերը, հաշվետվությունները, տեղեկությունները, ունեցել է անբողոքարկելի դարձած վարչական ակտով արձանագրված՝ օրենսգրքի 408-րդ կամ 410-րդ կամ 412-րդ կամ 415-րդ կամ 416-րդ հոդվածների պահանջներից որեւէ մեկով խախտում, համալիր հարկային ստուգմամբ կամ ուսումնասիրությամբ հայտնաբերված խախտումների մասով՝ ունեցել է անբողոքարկելի դարձած ստուգման ակտով կամ անբողոքարկելի դարձած այլ վարչական ակտով արձանագրված հինգ միլիոն եւ ավելի ՀՀ դրամի չափով հարկային պարտավորություն:

Նախատեսվում է, որ ընդունվելուց հետո օրենքն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հուլիսի 1-ից եւ կկիրառվի այդ ամսաթվից հետո հարկային մարմնին ներկայացվող շահաբաժնից պահված եկամտային հարկը ետ ստանալու դիմումների վրա:

Արման Պողոսյանը հայտնել է, որ 2020 թվականին վերադարձվել է 4,4 մլրդ դրամ, 2021 թվականին՝ 9,6 մլրդ դրամ, 2022 թվականին՝ 10,5 մլրդ դրամ, իսկ 2023 թվականին՝ 16 մլրդ դրամ:

Պատգամավորները ներկայացրել են որոշ առաջարկներ եւ դիտողություններ՝ կապված հարկային վարչարարության խստացման հետ:

Արման Պողոսյանն այս համատեքստում նշել է, որ նախագծի նպատակը կարգապահության խրախուսումն է, ինչպես նաեւ այն մոտեցումը, որ ոչ օրինապահ վարքագիծ դրսեւորող ընկերությունները չլինեն այս համակարգում:

Պատգամավոր Ծովինար Վարդանյանը հետաքրքրվել է, թե քանի նման ընկերություն է օգտվում նշված արտոնությունից:

Արման Պողոսյանի տեղեկացմամբ 2023 թվականին այս հնարավորությունից օգտվել են շուրջ 3550 կազմակերպությունների բաժնետերեր, նախորդ տարիներին թվերն ավելի փոքր են եղել: Այդ կազմակերպությունների ցանկում եղել են նաեւ բանկեր:

Ֆինանսների փոխնախարարը պատրաստակամություն է հայտնել աշխատանքային կարգով լրացուցիչ քննարկել պատգամավորների առաջարկները:

Նախագծի քննարկումը հանձնաժողովի առաջարկով հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով:

Լրահոս
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
16:51
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
16:25
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
16:06
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
15:53
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
15:48
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
15:29
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
15:14
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
15:13
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
14:50
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
14:37
Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա
14:27
Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա
Չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը. Նարեկ Կարապետյան
14:07
Չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը. Նարեկ Կարապետյան
ԿՀՎ-ն և «Մոսադը» որոնում են Իրանի նոր գերագույն առաջնորդին
13:58
ԿՀՎ-ն և «Մոսադը» որոնում են Իրանի նոր գերագույն առաջնորդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:43
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերին
13:32
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերին