Լրահոս 24/7

Ոստիկանության ծառայողական շներն արտերկրում վարժանքներ են անցել

Հունվարի 30-ին Ներքին գործերի նախարարությունում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։

Մասնակցում էին ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, փրկարար և ոստիկանության ծառայողներ, ինչպես նաև կինոլոգիական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նախարարը ողջունելով խորհրդակցության մասնակիցներին՝ ներկայացրել է ոստիկանության և փրկարար ծառայության շնավարժարանների ներկայիս վիճակը, համալրվածությունը, ծառայության բնույթն ու ուղղությունները։

Նա հատկապես ընդգծել է 2023 թվականին ոլորտում իրականացված աշխատանքները, որոնց շրջանակում ոստիկանության ՊՊԳՎ շնավարժարանը համալրվել է ծառայողական նոր շներով, նաև արտերկրում անցել են համապատասխան վարժանքներ։

Վահե Ղազարյանը ներկայացրել է ՆԳ նախարարության քաղաքականությունը՝ փրկարար ու ոստիկանության շնավարժարանների արդիականացման, նաև շնաբուծարանների կազմավորման ուղղությամբ։

Խորհրդակցության մասնակիցները մասնագիտական կարծիքներ են փոխանակել ծառայությունների արդիականացման նպատակով իրականացվելիք գործողությունների մասին՝ նպատակ ունենալով բարելավել ծառայողական շների պահման վայրերը, զարգացնել կարողություններն ու ստեղծել բուծարաններ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ծանոթանալու շնավարժարանների առկա վիճակին, նաև ներկայացնել առաջարկություններ ու շարունակել մասնագիտական քննարկումները՝ ոլորտում երկարաժամկետ լուծումներ գտնելու ուղղությամբ։

Թիվ 1

Recent Posts

Հայաստանն ագրեսիայի մտադրություններ չունի․ Միրզոյան

Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…

1 hour ago

Meta-ն սկսում է փորձարկել իր առաջին ներքին AI ուսուցման չիպը

«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…

2 hours ago

Երուսաղեմի հայոց պատրիարքարանը կոչով դիմել է միջազգային հանրությանը

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…

2 hours ago

Միակ տրամաբանական ելքն այն է, որ Կանադան դառնա մեր թանկագին նահանգը. Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…

2 hours ago

Վարչապետը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…

3 hours ago

Սրբուհի Գալյանն ու Վրաստանի դեսպանը փոխգործակցության հարցեր են քննարկել

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…

3 hours ago