Լրահոս 24/7
31.01.2024

Քննարկվել են հայ-չեխական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Քննարկվել են հայ-չեխական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման հնարավորությունները

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 31-ին ընդունել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպումը մեկնարկել է խորհրդարանների նախագահների առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:

Ալեն Սիմոնյանը, ողջունելով գործընկերներին, նշել է, որ Հայաստանը մեծապես արժեւորում է Չեխիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը:

Կողմերը փաստել են, որ Հայաստանի եւ Չեխիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հաջողվել է զարգացնել ամուր միջպետական հարաբերություններ եւ համագործակցության բազմակողմ օրակարգ:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված էթնիկ զտմանը՝ ԱԺ նախագահը չեխ գործընկերներին է ներկայացրել առկա խնդիրները, մասնավորապես՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիների եւ Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ:

«Տարածաշրջանում խաղաղության հաստատման օրակարգի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը հստակ է. մենք պետք է հաստատենք խաղաղ հարաբերություններ, որոնք հիմնված են ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա:

Ադրբեջանի վարած քաղաքականությունը, սակայն, պետք է արձանագրեմ, որ վերջին շրջանում այս գործընթացը տանում է փակուղի»,- նշել է ԱԺ նախագահն ու հավելել.

«Այս առումով ԵՄ երկարաժամկետ դիտորդական առաքելությունն անվտանգային հարթության վրա Հայաստանի համար ունի կենսական նշանակություն: Արժեւորում ենք Չեխիայի ներդրումն այս հարցում»:

Մարկետա Պեկարովա Ադամովան բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում եւ վստահություն հայտնել, որ Չեխիան կփորձի նպաստել Խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների կարգավորմանը:

Կողմերը քննարկել են հայ-չեխական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման հնարավորությունները: Խորհրդարանների ղեկավարները կարեւորել են ժողովրդավարական արժեքներին միտված օրակարգի շարունակական ընդլայնման անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում:Ընդլայնված կազմով հանդիպումից հետո Ալեն Սիմոնյանը եւ Մարկետա Պեկարովա Ադամովան հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

Լրահոս
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
16:51
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
16:25
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
16:06
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
15:53
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
15:48
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
15:29
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
15:14
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
15:13
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
14:50
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
14:37
Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա
14:27
Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա
Չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը. Նարեկ Կարապետյան
14:07
Չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը. Նարեկ Կարապետյան
ԿՀՎ-ն և «Մոսադը» որոնում են Իրանի նոր գերագույն առաջնորդին
13:58
ԿՀՎ-ն և «Մոսադը» որոնում են Իրանի նոր գերագույն առաջնորդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:43
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերին
13:32
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերին