Լրահոս 24/7

Հարց կդառնա՝ այդքան փողը ինչու ենք լցրել հողերի, ջրերի, շենքերի մեջ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է սուբվենցիոն ծրագրերի որակի խնդիրներին։

Նա շեշտել է, որ մեծ գումարներ են ծախսվում.

«Եթե հանկարծ պարզվի՝ արվող աշխատանքների որակի հետ պրոբլեմ կա, շատ մեծ պրոբլեմ կդառնա, շատ մեծ պրոբլեմ»,- ասել է նա՝ հավելելով,- «Էն, որ ես որակ եմ ասում, նկատի չունեմ էն որակը որ աշխարհում ընդհանրապես կա։ Ես նկատի ունեմ էն որակը, որ օբյեկտիվորեն մեզ կարող է հասանելի լինել, և մենք ունենք պրոբլեմներ։ Դա անզեն աչքով նկատելի է»։

Վարչապետն ակնկալիք է հայտնել, որ պետք է 0 կոմպրոմիս լինի իրենց առաջադրած ոչ բարձր ստանդարտների հարաբերությամբ։

«Հակառակ դեպքում լուրջ խնդիր կդառնա, հարց կդառնա՝ այդքան փողը ինչու ենք լցրել հողերի մեջ, ջրերի մեջ, շենքերի մեջ, գույքի մեջ ու, ընդհանրապես»,- նշել է նա։

Վարչապետը շեշտել է, որ գնումների մասին օրենքի լավարկումների մասին շատ է խոսվում. «Բայց, ոնց որ թե, էդքան շատ չենք լավարկում»։

Թիվ 1

Recent Posts

Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

«3+3» տարածաշրջանային խորհրդակցությունների ձևաչափի շրջանակներում Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկել է Խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման…

9 hours ago

Էրդողանն ընդունել է «3+3» հարթակին մասնակցող արտգործնախարարներին

Թուրքիայի նախահահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է «3+3» տարածաշրջանային հարթակին մասնակցող երկրների արտգործնախարարներին։ Նրանց թվում…

10 hours ago

Արթիկի թիվ 3 մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են

Արթիկի թիվ 3 մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են։ Այս մասին տեղեկացրել է վարչապետ Նիկոլ…

10 hours ago

«Տարածաշրջանից դուրս խաղացողները փորձում են իրենց պայմանները թելադրել Հրվ. Կովկասին». Լավրով

«Տարածաշրջանից դուրս խաղացողները փորձում են իրենց պայմանները թելադրել Հվ. Կովկասին». «3+3» ձևաչափով նիստի ժամանակ հայտարարել…

10 hours ago

Վտանգավոր ճանապարհահատվածը կահավորվել է ճանապարհային նշաններով և արագաչափ է տեղադրվել

ՀՀ քննչական կոմիտեն իր լիազորություններից բխող անհրաժեշտ գործիքակազմով միջոցառումներ է իրականացնում՝ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների և դժբախտ…

11 hours ago

Հայաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել

Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում անցկացվող «3+3» խորհրդակցական հարթակի հանդիպման շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը…

11 hours ago