Լրահոս 24/7

ՃԵ կանոնների խախտման տուգանքների համար 20 և 30% զեղչ կգործի

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը ներկայացրեց օրենսդրական փաթեթ, որում ներառված են մի քանի փոփոխություններ՝ կապված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման արդյունքում նշանակված տուգանքների, վարչարարության պարզեցման և վարչական դատարանների ծանրաբեռնվածության թեթևացման հետ։

Սարգսյանի խոսքով՝ խախտումների գերակշիռ մասը տեսանկարահանման սարքերի միջոցով են արձանագրվում, և արդի պայմաններում արդարացված չէ թղթային ծանուցումների համար տարեկան կտրվածքով շուրջ 1 ու կես մլրդ դրամ հատկացնելը, հետևաբար, նախատեսվել է թվային լուծում, որը կարող է լինել միջանկյալ՝ մինչև կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր համակարգը ներդրվի, որի արդյունքում քաղաքացիները կունենան թե՛ ծանուցման հետ կապված պատշաճ համակարգեր, թե՛ էլփոստի հասցեներ, որոնք թույլ կտան հստակ նույնականացնել անձին և ապահովել պատշաճ ծանուցում նաև այլ վարույթներով։

«Եթե քաղաքացիները կհանձնեն այնպիսի էլփոստի հասցե, որի միջոցով ցանկություն կունենան ստանալ ծանուցումները, ոչ թե «Հայփոստ»-ի միջոցով՝ թղթային տարբերակով, ապա նախատեսում ենք 20% զեղչ նախնական նշանակված տուգանքի նկատմամբ»,- ասաց նախարարի տեղակալը՝ պարզաբանելով, որ եթե, օրինակ, տուգանքի չափը կազմել է 5000 դրամ, երբ անձը տրամադրում է իր էլփոստի հասցեն, տուգանքի չափը դառնում է 4000 դրամ։

Երկրորդ փոփոխությամբ նախատեսվում է, որ եթե քաղաքացին 15–օրյա ժամկետում կվճարի սահմանված տուգանքը, նրա նկատմամբ տուգանքի նկատմամաբ կգործի 30% զեղչի կանոնը․

«Եթե 70%-ի չափով վճարված է լինելու տուգանքը, պարտավորությունը համարելու ենք ամբողջովին կատարված։ Երկու պայման է գործում՝ վճարել 15–օրյա ժամկետում և վճարել 70%-ի չափով։ Այս երկու պայմանի միաժամանակյա բավարարման դեպքում պարտավորությունը կհամարվի ամբողջությամբ կատարված»,- ասաց նախարարի տեղակալը՝ հավելելով, որ այս երկու արտոնությունները կամ փոփոխությունները կարող են գործել ինչպես միաժամանակ, այնպես էլ առանձին-առանձին։

Թիվ 1

Recent Posts

Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

«3+3» տարածաշրջանային խորհրդակցությունների ձևաչափի շրջանակներում Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկել է Խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման…

14 hours ago

Էրդողանն ընդունել է «3+3» հարթակին մասնակցող արտգործնախարարներին

Թուրքիայի նախահահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է «3+3» տարածաշրջանային հարթակին մասնակցող երկրների արտգործնախարարներին։ Նրանց թվում…

14 hours ago

Արթիկի թիվ 3 մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են

Արթիկի թիվ 3 մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են։ Այս մասին տեղեկացրել է վարչապետ Նիկոլ…

15 hours ago

«Տարածաշրջանից դուրս խաղացողները փորձում են իրենց պայմանները թելադրել Հրվ. Կովկասին». Լավրով

«Տարածաշրջանից դուրս խաղացողները փորձում են իրենց պայմանները թելադրել Հվ. Կովկասին». «3+3» ձևաչափով նիստի ժամանակ հայտարարել…

15 hours ago

Վտանգավոր ճանապարհահատվածը կահավորվել է ճանապարհային նշաններով և արագաչափ է տեղադրվել

ՀՀ քննչական կոմիտեն իր լիազորություններից բխող անհրաժեշտ գործիքակազմով միջոցառումներ է իրականացնում՝ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների և դժբախտ…

16 hours ago

Հայաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել

Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում անցկացվող «3+3» խորհրդակցական հարթակի հանդիպման շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը…

16 hours ago