Լրահոս 24/7
01.02.2024

Իրաքի «Հեզբոլլահ»-ը «պատրաստ է պատասխանել», եթե ԱՄՆ-ն վրեժ լուծի Հորդանանում հարձակման համար

Իրաքի «Քաթաիբ Հեզբոլլահ» խմբավորումը պատրաստ է «մեծ հեռահարության չհայտարարված զենքով» պատասխան հարված հասցնել ցանկացած ժամանակ և վայրում, եթե ԱՄՆ-ն փորձի վրեժ լուծել Հորդանանի ռազմակայանում իր երեք զինծառայողների զոհվելու համար։ Այս մասին Newsweek-ին հայտնել է խմբավորման ներկայացուցիչը:

«Քաթաիբ Հեզբոլլահ»-ը հաստատում է, որ պատրաստ է պատասխան տալ ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում… Խմբավորումն ունի մեծ հեռահարության չհայտարարված զենք, և մենք կարող ենք հարված հասցնել Մերձավոր Արևելքում ցանկացած ռազմակայանի», – ասել է խմբավորման ներկայացուցիչը։

Ավելի վաղ Վաշինգտոնը խոստացել էր պատասխանել հունվարի 28-ին Հորդանանի և Սիրիայի սահմանին գտնվող իր ռազմակայանի վրա անօդաչու թռչող սարքի կիրառմամբ գրոհին, որի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ ավելի քան 40 ամերիկացի զինծառայող:

Հունվարի 31-ին ԱՄՆ-ն հայտնել էր, որ Հորդանանում իր ռազմակայանի վրա գրոհի հետևում կանգնած է «Իրաքի իսլամական դիմադրություն» «հովանոցային» կազմակերպությունը, որի մեջ, ի թիվս այլոց, մտնում է իրանամետ «Քաթաիբ Հեզբոլլահ» խմբավորումը:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ այդ գործողությունները կարող են լինել «բազմամակարդակ, տեղի ունենալ փուլ առ փուլ և լինել շարունակական»:

Լրահոս
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
16:51

Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
16:25

ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
16:06

Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
15:53

Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
15:48

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
15:29

Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
15:14

Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
15:13

Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
14:50

Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
14:37

Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա
14:27

Չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը. Նարեկ Կարապետյան
14:07

ԿՀՎ-ն և «Մոսադը» որոնում են Իրանի նոր գերագույն առաջնորդին
13:58

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:43
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերին
13:32