Լրահոս 24/7

Խաղաղության կհասնենք, եթե Հայաստանը փոխի սահմանադրությունը. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին և Հայաստանի սահմանադրական փոփոխություններին․

«Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն իսկ դե ֆակտո խաղաղություն է, երկու երկրների սահմանին արդեն մի քանի ամիս է խաղաղ իրավիճակ է։ Խաղաղության կարելի է հասնել, եթե փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ և այլ փաստաթղթերում։ Ֆրանսիան, տարածաշրջանում ապակառուցողական քաղաքականություն վարելով, գործում է կրակի վրա բենզին լցնելու սկզբունքով», – հայտարարել է Ալիևը։

Ալիևը նաև հայտարարել է, որ Հայաստանի այլ նորմատիվ իրավական փաստաթղթերում ևս կան բազմաթիվ վերապահումներ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերաբերյալ, բազմաթիվ կոնվենցիաներում և այլ փաստաթղթեր կան, որոնք չեն ճանաչում Ադրբեջանի գերիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ։

Ալիևը նշել է, որ միջազգային ատյաններում Հայաստանի հայցերն՝ ընդդեմ Ադրբեջանի, հիմնված են այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են Հայաստանի կողմից Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը չճանաչելը, Ղարաբաղի անջատումն Ադրբեջանից։

Ըստ Ալիևի՝ խաղաղության կարելի է հասնել, եթե վերջ դրվի այդ պնդումներին, փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ և այլ նորմատիվ իրավական փաստաթղթերում։ Ալիևը հույս է հայտնել, որ դրանք հնարավորինս շուտ կիրականացվեն Հայաստանում։

Ըստ Ալիևի՝ այս թեմայով ներքաղաքական քննարկումների նախաձեռնումը Հայաստանում դրական քայլ է և կարող է լավ հնարավորություն ստեղծել խաղաղության գործընթացի ավարտի համար

Թիվ 1

Recent Posts

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

9 minutes ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

34 minutes ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

44 minutes ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

1 hour ago

2486 քաղաքացի ստացել է 232 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր…

1 hour ago

Հայաստանի մարտահրավերների մեծ մասը դեռևս մնում է չլուծված. ԱԳ նախարար

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի բարձրաստիճան…

2 hours ago