Լրահոս 24/7

Պայթյուն Բիշքեկի ՋԷԿ-ում

Բիշքեկում փետրվարի լույս 2-ի գիշերը պայթյուն է որոտացել քաղաքի միակ ՋԷԿ-ում։ Ղրղզստանի մայրաքաղաքի գրեթե ողջ հարավային հատվածում դադարեցվել է էլեկտրաէներգիայի և տաք ջրի մատակարարումը։ Վթարային անջատումներ են տեղի ունեցել 2493 բազմաբնակարան բնակելի շենքերում:

ՋԷԿ-ում, հայտնել են հանրապետական էներգետիկայի նախարարությունից, կաթսաներից մեկը պայթել է:

Ղրղզստանի ԱԻՆ ղեկավար Բոոբեկ Աժիկեևը չի բացառել, որ վթարի կարող էր հանգեցնել դիվերսիան, գրում է «Sputnik Ղրղզստանը», քանի որ, ըստ նրա, «օբյեկտում մինչ արտակարգ դեպքը լսվել են թրխկոցներ»։ Սակայն, նշել է նա, հնարավոր են նաև վթարի տեխնածին պատճառներ։

Վթարի հետևանքով տուժել է ՋԷԿ-ում աշխատող հինգ մարդ, նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր՝ նրանց մարմնի 80 տոկոսը այրվել է։

Վթարի պատճառով Ղրղզստանի կառավարության ղեկավար Ակիլբեկ Ժապարովն ընդհատել է աշխատանքային այցը Ալմաթի, որտեղ պետք է մասնակցեր Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, և վերադարձել է Բիշքեկ, գրում է ՏԱՍՍ-ը։

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն անձնական հսկողության տակ է վերցրել Բիշքեկի ՋԷԿ-ում ստեղծված իրավիճակը և կարգադրել է հնարավորինս արագ վերացնել վթարի հետևանքները։

ԱԻՆ ղեկավարի գնահատականներով՝ վթարի հետևանքներն ամբողջությամբ վերացնելու համար կպահանջվի հինգից յոթ օր։

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել Ղրղզստանին ՋԷԿ-ի վթարից հետո։

Բիշքեկում, որտեղ ապրում է ավելի քան 970 հազար մարդ, փետրվարի 2-ի գիշերը օդի ջերմաստիճանը իջել է մինչև մինուս 2 աստիճան Ցելսիուս։

Թիվ 1

Recent Posts

«3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի համատեղ կոմյունիկեն

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են․ 2024թ. հոկտեմբերի 18-ին Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հրավերով…

32 mins ago

Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի…

1 hour ago

Ձերբակալվել են Միհրան Պողոսյանի կուսակցության 8 անդամներ

ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի «Հայոց համազգային միասնություն» կուսակցության 8 անդամներ ձերբակալվել…

2 hours ago

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Սպիտակի ԲԿ-ի բուժանձնակազմի հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շաբաթ օրվա մեկնարկը` չքնաղ Լոռիից։ Սպիտակի…

2 hours ago

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-21-ին կնվազի 2-4 աստիճանով

Երևան քաղաքում` Հոկտեմբերի 19-ի երեկոյան ժամերին, 21-ի և 22-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի…

3 hours ago

Ռուսաստանը պատրաստ է շարունակելու պայքարը․ Պուտին

Ռուսական բանակն, ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, դառնում է ժամանակի ամենամարտունակ և բարձր տեխնոլոգիական բանակներից…

4 hours ago